Տրտունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տրտունջ»
Տեսակբանաստեղծություն
Ժանրոտանավոր
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1902
Թվային տարբերակtoumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=2&ban=148
ՎիքիդարանՏրտունջ

«Տրտունջ», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1902 թվականի օգոստոսին Բելի Կլյուչում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ինքնագրով պահպանվում է Թումանյանի նամակը, որտեղ առկա է «Տրտունջ» ստեղծագործության առաջին տարբերակը։

Առաջին անգամ մեզ չհասած ինքնագրից բանաստեղծությունը տպագրվել է Թիֆլիս լույս տեսնող «Մուրճ» ամսագրրի 1904 թվականի 9֊րդ համարի 76֊րդ էջում, այնուհետև ստեղծագործությունը տպագրվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 20֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի 1֊ին հատորի 138֊րդ էջում։

Բանաստեղծությունն արտատպվում է Բաքվում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի օգոստոսին 6֊ին Ֆիլիպ Վարդազարյանին ուղված նամակում Թումանյանը գրել, որ անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, որը կուղարկեմ շուտով[2]։ Հետագայում՝ օգոստոսի 10֊ին գրած նամակում Թումանյանը նշել է․

«Անցյալ անգամ խոստացա հաջորդ նամակով քեզ ղրկել իմ նոր գրած ոտանավորը։ Կատարում եմ խոստումս և մեկի փոխարեն երկուսն եմ ղրկում»[3]։

Թումանյանի երկրորդ ոտանավորը, որը հեղինակը նույն նամակում ուղարկել է Ֆիլիպ Վարդազարյանին, եղել է օգոստոսի 10֊ին գրած «Ընկերիս» ստեղծագործությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, առաջին հատոր. էջ 604.
  2. Թումանյանի երկերի ժողովածու, 5֊րդ հատոր, էջ 207
  3. Թումանյանի երկերի ժողովածու, 5֊րդ հատոր, էջ 208