Տորտոնիի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորտոնիի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1875
բարձրություն26 սանտիմետր
լայնություն34 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան[1]
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
սեփականատերԻզաբելլա Ստյուարտ Գարդներ[2]
կայք
Ծանոթագրություններ

«Տորտոնիի մոտ», Էդուարդ Մանեի նկարը՝ ստեղծված 1878–1880 թվականներին։ 1990 թվականին նկարը գողացվել է բրիտանական Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս գտնվելու վայրը հայտնի չէ[3][4][5]։

Նկարում պատկերված է նոթատետրով մի երիտասարդ (ինքնությունը դեռ պարզված չէ), որը նստած է փարիզյան «Տորտոնի» սրճարանում՝ սեղանիկի մոտ, որը գտնվում է Իտալացիների բուլվարում[6]։ Սեղանիկին նրա կողին կա գարեջրի կիսադատարկ բաժակ[7]։ Ինքը՝ Էդուարդ Մանեն եղել է այդ սրճարանի հաճախակի այցելուն․ նրա և բոհեմի մյուս ներկայացուցիչների համար սրճարանի տերերը առանձնացրել էին երկու առանձին սեղանիկ[8]։

Նկարի պատկերը օգտագործվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում («Ծննդյան օր»)։

Նկարը ցուցադրվել է Ստյուարտ Գարդների թանգարանում, մարտի 18-ին մի քանի գող, հագնված ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք։ «Տորտինիի մոտ»-ից բացի, գողացվել են երկու գեղարվեստական կտավ և Ռեմբրանդի մի ուրվանկար, Յան Վերմեերի «Համերգը» և Էդգար Դեգայի աշխատանքները[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ ներկայացուցիչները հայտնել են հանցագործության բացահայտման և այն մասին, որ նկարները գողացվել են կազմակերպված հանցավոր խմբակցության կողմից, սակայն դրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.gardnermuseum.org/experience/collection/10735
  2. https://www.gardnermuseum.org/experience/collection/1073
  3. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?». Time Magazine. 2013 թ․ մարտի 18.
  4. «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории». Lenta.ru. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Moynihan, Tom Perfect.: The Encyclopedia of Perfection. — Adams Media, 2012. — С. 15. — ISBN 1-4405-4019-5(չաշխատող հղում)
  6. Houpt, Simon Museum of the Missing: A History of Art Theft. — Sterling Pub., 2006. — С. 171. — ISBN 978-1-4027-2829-7
  7. McConkey, Kenneth Impressionism in Britain. — Yale University Press, 1995. — С. 156. — ISBN 978-0-300-06334-9
  8. «Художник, который писал саму жизнь: парижский фланер Эдуар Мане». 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Остывшие следы Рембрандта, Вермеера, Мане и Дега». Коммерсантъ. 2020 թ․ մարտի 21. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum». LiveScience. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. «FBI – Have You Seen These?». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. Matt Pearce (2013 թ․ մարտի 18). «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist». Los Angeles Times.
  13. «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork». Federal Bureau of Investigation. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.