Տորգսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորգսին
Տեսակպետական ձեռնարկություն
Տորգսինի գովազդը Լենինգրադում, 1933 թ.

Տորգսին ( ռուս . ՝ Торгсин), արտարժույթով առևտուր անող պետական խանութներ, որոնք գործում էին ԽՍՀՄ -ում 1931-1936 թվականներին։ Դրանց անվանումն առաջացել է torgovlia s inostrantsami ( ռուս . торговля с иностранцами) բառերի հապավմամբ, ինչը նշանակում է «առևտուր օտարերկրացիների հետ»։ Ի տարբերություն ավելի ուշ ժամանակներում գործած «Բերյոզկա» խանութների, Տորգսինի խանութները բաց էին բոլոր խորհրդային քաղաքացիների համար՝ պայմանով, որ նրանք ունենային արտարժույթ, ոսկի կամ ակնեղեն։ Սկզբնական շրջանում Տորգսինի խանութները հասանելի էին միայն օտարերկրացիներին[1]։

Տորգսինն ստեղծվել է Ժողկոմխորհի՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Մոլոտովի 1931 թվականի հուլիսի 5-ի հրամանով և լուծարվել 1936 թվականի փետրվարի 1-ին[2][3]։

Տորգսինի խանութները միտված էին ավելի բարձրորակ մթերքի ու ապրանքների առևտուր անելու, քան մյուս խանութները[4]։ Այդ խանութները տխուր համբավ են ձեռք բերել սովի տարիներին՝ 1932—1933 թվականներին, երբ խորհրդային իշխանությունների կողմից օգտագործվել են պետական բյուջեն համալրելու նպատակով սննդամթերքը խորհրդային քաղաքացիներին բացառապես արտարժույթով կամ ոսկեղենով, այն էլ՝ բարձրացված գներով վաճառելու համար[4]։ Տորգսինի հնգամյա գործունեության արդյունքում գոյացած մաքուր շահույթը կազմել է 270—283 միլիոն ոսկե ռուբլի։

Գործունեության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորգսինը պետությանը բերել է 287 միլիոն ոսկե ռուբլի (այլ աղբյուրների տվյալներով՝ 270 միլիոն[5]): Համեմատության համար կարելի է նշել, որ այդ նույն տարիներին իրականացված արվեստի գործերի արտահանումը՝ էքսպորտը, բերել է ընդամենը 20 միլիոն ոսկե ռուբլի[6]։

Տորգսինի գործունեության արդյունքում ստեղծված մաքուր շահույթը ԽՍՀՄ-ի ինդուստրացման վճռորոշ տարիներին՝ 1932-1935 թվականներին ապահովել է արտասահմանում սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարված գնումների ավելի քան մեկ հինգերորդ մասը[7]։

Կարելի է ասել, որ Տորգսինի հայթայթած միջոցներով են ձեռք բերվել խորհրդային արդյունաբերության հետևյալ տասը հսկաների սարքավորումները. Գորկու ավտոգործարան (43,2 միլիոն ռուբլի), Վոլգոգրադի տրակտորաշինական գործարան (35 միլիոն ռուբլի), Լիխաչովի անվան ավտոգործարան (27,9 միլիոն ռուբլի), Դնեպրոհէկ (31 միլիոն ռուբլի), ГПЗ-1 (22,5 միլիոն ռուբլի), Չելյաբինսկի տրակտորաշինական գործարան (23 միլիոն ռուբլի), Խարկովի տրակտորաշինական գործարան (15,3 միլիոն ռուբլի), Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատ (44 միլիոն ռուբլի), Նովոկուզնեցկի մետալուրգիական կոմբինատ (25,9 միլիոն ռուբլի) և Ուրալի ծանր մեքենաշինության գործարան (15 միլիոն ռուբլի)[8]։

Տորգսինի արխիվները ներկայումս պահվում են Ռուսաստանի տնտեսության պետական արխիվում (Российский государственный архив экономики - РГАЭ, фонд 4433)[9]: 2021 թվականին արխիվը համալրվել է անձնակազմի վերաբերյալ տեղեկություններով (фонд 4433, оп. 2)[10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Osokina, Elena Aleksandrovna (2021). Stalin's Quest for Gold: The Torgsin Hard-currency Shops and Soviet Industrialization (անգլերեն). Cornell University Press. ISBN 978-1-5017-5851-5.
  2. «Торгсин».
  3. Постановление СНК СССР от 14.11.1935 N 2487 «О ликвидации Всесоюзного объединения „Торгсин“ // „СЗ СССР“, 1935, N 58, ст. 476; „Известия ЦИК СССР и ВЦИК“, N 265, 15.11.1935
  4. 4,0 4,1 Osokina, Elena Aleksandrovna (2021). Stalin's Quest for Gold: The Torgsin Hard-currency Shops and Soviet Industrialization (անգլերեն). Cornell University Press. ISBN 978-1-5017-5851-5.Osokina, Elena Aleksandrovna (2021). Stalin's Quest for Gold: The Torgsin Hard-currency Shops and Soviet Industrialization. Cornell University Press. ISBN 978-1-5017-5851-5.
  5. Незабываемые 30-е: Воспоминания ветеранов партии — москвичей / Ин-т марксизма-ленинизма при ЦК КПСС, Науч.-метод. каб. и др.; [Сост. Н. Б. Ивушкин].. — М.: Моск. рабочий, 1986. — С. 159. — 304 с.
  6. Особая роль торгсина в эпоху индустриализации. Արխիվացված 2011-12-10 Wayback Machine «Эхо Москвы», эфир 19.06.2010.
  7. Елена Осокина Торгсин в советской экономической системе 1930-х годов Արխիվացված 2021-01-27 Wayback Machine
  8. РГАЭ, ф. 4433, оп. 1, д. 133, л. 136, 141.
  9. C - ite web|lang=ru|url=http://rgae.ru/novosti/k-90-letiyu-sozdaniya-narkomata-vneshnei-i-vnutrennei-torgovli-sssr.shtml%7Ctitle=К 90-летию создания Наркомата внешней и внутренней торговли СССР|website=РГАЭ|date=2015-11-21|access-date=2022-01-29|archive-date=2022-01-29|archive-url=https://web.archive.org/web/20220129131313/http://rgae.ru/novosti/k-90-letiyu-sozdaniya-narkomata-vneshnei-i-vnutrennei-torgovli-sssr.shtml%7Cdeadlink=no
  10. «Список новых и дополнительных поступлений в РГАЭ в 2021 г.». РГАЭ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Осокина Е. А. Золото для индустриализации: Торгсин. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН); Фонд первого президента России Б. Н. Ельцина, 2009. — 590 с. — ISBN 978-5-8243-1110-5.
  • Осокина Е. А. Алхимия советской индустриализации. Время Торгсина. — М.: Новое литературное обозрение, 2019. — 344 с. — ISBN 978-5-4448-0952-5
  • Осокина Е. А. Золото для индустриализации. Торгсин. — 2-е изд. — М.: Новое литературное обозрение, 2022. — 624 с. — ISBN 978-5-4448-1586-1
  • Иванова А. Магазины «Берёзка»: Парадоксы потребления в позднем СССР. — М. : Новое литературное обозрение, 2017. — 304 с.
  • Павлова И. В. Торгсины в Западно-Сибирском крае // «Экономика и организация». — 2003. — № 3.
  • Мосякин А. Г. Продажа // «Огонёк». — 1989. — № 6-8.
  • Мосякин А. Г. За пеленой янтарного мифа. Сокровища в закулисье войн, революций, политики и спецслужб. — М.: РОССПЭН. 2008. — 615 с. — ISBN 978-5-8243-0951-5.
  • Сорокин В. В. Памятные места заповедного Арбата (правая сторона) // Наука и жизнь. — 1985. — № 7. — С. 83—86. Архивировано из первоисточника 4 Մայիսի 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորգսին» հոդվածին։