Տղմաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amia calva1.jpg

Տղմաձուկ (Amia calva), ամիա, ոսկրային գանոիդների վերնակարգի տղմաձկների ընտանիքի միակ ժամանակակից ներկայացուցիչը։

Նկարագրություն[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է։ Թեփուկները ցիկլոիդային են, լողափամփուշտը բազմախորշ է։

Տարածվածությունը[խմբագրել]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի ծանծաղ, ճահճոտ ջրավազաններում։

Կերը[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, մանր ձկներով։

Բազմացումը[խմբագրել]

Ձվադրում է գարնանը. էգը դնում է 20-70 հազար ձու։ Արուն բույն է պատրաստում և պահպանում ձկնկիթն ու մատղաշներին։ Թրթուրները գլխի վրա ունեն ցեմենտային օրգան, որով ամրանում են բնի պատերին։

Օգտագործումը[խմբագրել]

Արդյունաբերական նշանակություն համարյա չունի։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀՍՀ, հատոր 12։