Տիպ 85

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ 85
Հիմնական տվյալներ
Դասակարգտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԱրտադրողՆերքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն
Շահագործման սկիզբ1990

«Type 85», չինական հիմնական մարտական տանկ, որը դարձել է շրջադարձային կետ չինական տանկերի արտադրության գործում՝ ավարտելով խորհրդային հին տանկերի ձևափոխումների շարքը։ Նոր տանկի հիմնական առանձնահատկությունը զոդովի աշտարակն է զարգացած նավախելային խորշով (արևմտյան տանկերի օրինակով), որը տեղադրվել է Type 88 տանկի ամրաշրջանակի վրա։

Ձևափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Type 85 – նախատիպ,
  • Type 85-I (Storm I) – փորձնական, նոր աշտարակ համակցված մոդուլային զրահապատմամբ և ավտոմատ լիցքավորմամբ, նոր 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
  • Type 85-II (Storm II) – փորձնական, շարժիչի հզորությունը՝ 800 լ.վ., 1980-ական թվականների կեսերին՝ 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
  • Type 85-IIA – արտահանման համար նախատեսված տարբերակ Պակիստանի համար, 105-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ Type 83-I,
  • Type 85-IIM – արտահանման համար նախատեսված տարբերակ Պակիստանի համար, նոր աշտարակ, լիցքավորման ավտոմատ, 1990-ական թվականների սկզբին՝ 125-միլիմետրանոց ակոսավոր թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ),
  • Type 85-IIAP – արտոնագրված տարբերակ Պակիստանի համար, 1991 թվականին՝ 125-միլիմետրանոց հարթափող թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ),
  • Type 85-III – փորձնական, տեղադրվել է ավելի հզոր շարժիչ (1000 լ.վ.) և կախովի դինամիկ պաշտպանություն, 1995 թվական՝ 125-միլիմետրանոց հարթափող թնդանոթ (2А46 չարտոնագրված տարբերակ)։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան – որոշակի քանակության զրահապատ վերանորոգչական-տարհանման մեքենա Type 85 տանկի հիման վրա, 2016 թվականի դրությամբ[1],
  • Պակիստան Պակիստան – ավելի քան 275 օրինակ, 2016 թվականի դրությամբ[2],
  • Սուդան Սուդան – 10 Type-85-IIM, 2016 թվականի դրությամբ[3]։ Տեղական նշանակումը՝ Al-Bashier։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 242. — ISBN ISBN 9781857438352
  2. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 280. — ISBN ISBN 9781857438352
  3. International Institute for Strategic Studies The Military Balance 2016 / James Hackett. — London: Taylor&Francis, 2016. — С. 471. — ISBN ISBN 9781857438352

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]