Տերակոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերակոտա0 թրծուն, թրծակավ, չջնարակված, գունավոր, ծակոտկեն մակերեսով գեղարվեստական և կիրառական խեցեղեն կերտվածքներ (անոթներ, սկահակներ, քանդակներ, խաղալիքներ, հախճասալեր, ճարտարապետական մանրամասեր և այլն)։ Թրծվելուց հետո տերակոտան ստանում է բնորոշ գույն (բաց դեղնավունից մինչև կարմիր-դարչնագույն, սև) ու մակատեսք (խոշորահատիկից մինչե մանրահատիկ՝ լրիվ կամ մասնակի ողորկությամբ)։ Գեղարվեստական տերակոտաի նմուշները հայտնի են նոր քարի դարից։ Կիրառվում է նաև ժամանակակից քանդակագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png