Տեղեկատվական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղեկատվական համակարգ տերմինը (IS) հաճախ օգտագործվում է նշելու մարդկանց, տվյալների, գործընթացների և տեխնոլոգիայի համատեղումը, հիմնականում բիզնես ոլորտի գործընթաները օպտիմիզացնելու համար։ Այս պարագայում, այն ոչ միայն օգտագործվում է նշելու համար Տեղեկատվական Տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են ընկերությունների կողմից, այլ նաև այն, թե մարդիկ ինչպես են օգտագործում այդ տեխնոլոգիաները՝ բարելավելու ընկերության բիզնեի գործընթացները։

Ավելի նեղ իմաստով՝ տեղեկատվական համակարգ տերմինը (կամ՝ համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգը) այն հատուկ ծրագրերն են, որոնք օգտագործվում են համակարգչային համակարգում տեղեկությունների գրառումները պահպանելու համար և ավտոմատացնում է կազմակերպության տեղեկություններ մշակող որոշ գործողություններ։ Համակարգչա-հիմք տեղեկատվական համակարգերը տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում են։ Բիզնես պրոցեսների մոդելավորման ուսմունքը նկարագրում է տեղեկատվական համակարգերով աջակցվող բիզնես պրոցեսները։

Հակիրճ նկարագրություն[խմբագրել]

Կան տեղեկատվական համակարգերի զանազան տեսակներ, օրինակ՝ գործարքներ մշակող համակարգեր, որոշումների աջակցման համակարգեր, գիտելիքների ղեկավարման համակարգեր, տվյալների բազաների ղեկավարման համակարգեր և գրասենյակային տեղեկատվական համակարգեր։ Տեղեկատվական համակարգերի մեծ մասի համար կենսական դեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք սովորաբար նախատեսված են մարդկանց համար հնարավոր դարձնելու կատարել հանձնարարականներ, որոնց մարդու ուղեղն այնքան էլ հարմարված չէ, օրինակ՝գործ ունենալ տեղեկությունների մեծ ծավալների հետ, կատարել բարդ հաշվարկներ և ղեկվարել բազմաթիվ միաժամանակյա պրոցեսներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաները չափազանց կարևոր և ենթարկվող ռեսուրս են՝ կատարողների առջև բացված։ Մեծ թվով ընկերություններ Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյա (CIO) անունը կրող նոր աշխատատեղ են ստեղծել, որին տեղ է հատկացվում գործադիր խորհրդում Գլխավոր Գործադիր Պաշտոնյայի (CEO), Գլշավոր Ֆինանսական Պաշտոնյայի (CFO), Գլխավոր Աշխատանքի Պաշտոնյայի (COO) և Գլխավոր Տեխնիկական Պաշտոնյայի (CTO) կողքին։ Գլխավոր Տեխնիկական Պաշտոնյան (CTO) կարող է նաև Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյայի (CIO) դերը կատարել, և հակառակը։ Գլխավոր Տեղեկատվական Անվտանգության Պաշտոնյան էլ (CISO), կենտրոնանալով կազմակերպության ներսում տեղեկատվական անվտանգության խնդրի վրա, սովորաբար հաշվետու է լինում Գլխավոր Տեղեկատվական Պաշտոնյային (CIO)։

Համակարգչային անվտանգության մեջ՝ տեղեկատվական համակարգը նկարագրվում է հետևյալ բաղադրիչներով.

  • Պահեստներ, որոնք մշտապես կամ ժամանակավորապես պահում են տեղեկությունները, ինչպես օրինակ՝ բուֆերները (buffers), ՌԱՄ-ը (Random Access Memory – Տարերային Հասանելիության Հիշողություն), կոշտ դիսկերը, քեշը (cash) և այլն։ Հաճախ այսպիսի պահեստներում պահվող տեղեկությունները ղեկավարվում են տվյալների բազաների ղեկավարման համակարգերով։
  • Ինտերֆեյսներ (interfaces - արտերեսներ), որոնք աջակցում են մարդկանց ու համակարգիչների շփմանը, օրինակ՝ բանալի բառերը (keywords), բարձրախոսները, սկաներները (scanners - պատկերաներմուծիչներ), տպիչները (printers) և այլն։
  • Ուղիները, որ միմյանց հետ են կապում այդ պահեստները, ինչպես օրինակ՝ ռաութերները (routers - ուղեգծիչ), մալուխները (cables), լարազերծ կապերը (wireless links) և այլն։