Տեկորի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեկորի սարավանդ, սարավանդ Հայկական լեռնաշխարհում, Կարսի սարահարթի հարավարևելյան մասը՝ Տեկոր և Ախուրյան գետերի ու Երասխաձորի խոր կիրճերի միջև։ Բարձրությունը 1200-2000մ է։ Եռանկյունաձև է, հյուսիս-արևելքում՝ հարում է Շիրակի դաշտին։ Մակերևույթը բլրաթմբային է՝ կտրտված ոչ խորը, ժամանակավոր գործող հեղեղատներով ու հովիտներով։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։