Տատյանա Մինինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Մինինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Татьяна Алексеевна Кудашова
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 18, 1997(1997-04-18) (27 տարեկան)
Ծննդավայր՝Չելյաբինսկ, Ռուսաստան

Տատյանա Ալեքսեևնա Մինինա (ռուս.՝ Татьяна Алексеевна Минина, օրիօրդական ազգանունը՝ Կուդաշովա ռուս․՝ Кудашова[1], ապրիլի 18, 1997(1997-04-18), Չելյաբինսկ, Ռուսաստան), ռուս թեկվոնդոիստ, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում և մարզվում է Չելյաբինսկում։ Մարզիչները՝ Աննա Ալեքսանդրովնա Սելյուտինա, Ալեքսանդր Պետրովիչ Էնս։ Սովորել է Ուրալի ֆիզկուլտուրայի պետական համալսարանում։

Մեդալների է արժանացել Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում։ 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերում 17 տարեկանում նվաճել է բրոնզե մեդալ (Ռուսաստանի երկու մեդալներից մեկը թեկվոնդոյից)։

2016, 2018 և 2021 թվականների Եվրոպայի առաջնություններում հաղթել է մինչև 53 կգ քաշային կարգում[3][4][5]։

2017 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել է թուրք Զելիհե Ագրիսին՝ արժանանալով արծաթե մեդալի[6][7][8]։

Ռուսաստանի բազմակի չեմպիոն (2014, 2015, 2017)։

2020 թվականին ամուսնացել է ռուս թեկվոնդիստ Կոնստանտին Մինինի հետ և վերցրել նրա ազգանունը[9][10][11]։

Տոկիոյում անցկացված 2020 թվականի Օլիմպիական խաղերում հանդես է եկել մինչեւ 57 կգ քաշային կարգում՝ հաղթելով երեք մենամարտ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հանդիպել է սերբական ծագմամբ ամերիկուհի 18-ամյա Անաստասիա Զոլոտիչի հետ, որին զիջել է 17-25 հաշվով և նվաճել արծաթե մեդալ։ Ռուսաստանցիների համար այդ մեդալը Օլիմպիական խաղերի պատմության մեջ վեցերորդն է թեկվոնդոյում և երրորդը կանանց նվաճածներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանդիպում է նաև Кудашева գրության ձևը։
  2. «Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России международного класса"» 16 ноября 2015 г. № 154-нг». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. Российская тхэквондистка Кудашова стала чемпионкой Европы в весе до 53 кг
  4. «Taekwondo Euro 2016 | Taekwondo Euro 2016». www.taekwondoeuro2016.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. «Taekwondo, Europei 2018: Simone Crescenzi e Simone Alessio fuori al secondo incontro. Tutti i risultati della seconda giornata». OA Sport (իտալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. KNOCK OUT (2017-06-28), Zeliha Agris TUR vs. Tatiana Kudashova RUS. Taekwondo World Championship 2017. Final Women 53 kg, Վերցված է 2017-06-29-ին
  7. «Taekwondo - Tatiana Kudashova (Russia)». www.gli-sport.info. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «TaekwondoData». TaekwondoData (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  9. «Красота с кулаками: как в жизни выглядит «серебряная» Татьяна Минина». kp.ru. 25 июля 2021.
  10. «Сладкие парочки челябинского тхеквондо». Вечерний Челябинск. 23 мая 2017.
  11. «Еще одна медаль России в тхэквондо. Минина проиграла в финале, но серебро — тоже успех». Спорт-Экспресс.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Մինինա» հոդվածին։