Տավրինոս (ուզուրպատոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավրինոս
Ծնվել է՝I հազարամյակ
Մահացել է՝232 մահը պատահարից
Վախճանի վայրԵփրատ
ԵրկիրՀին Հռոմ

Տավրինոս (ամբողջական անունն անհայտ է), հռոմեական կայսր, ուզուրպատոր 222-ի և 235-ի միջև։ Նրա մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ապստամբել է Ալեքսանդր Սեվերոսի կամ Հելիոգաբալոսի կառավարման տարիներին, բայց շուտով ինքնասպան է եղել։ Էպիտոմաներում Տավրինոսի մասին գրված է՝

«Տավրինոսը, որ իրեն օգոստոս էր հայտարարել, վախից նետվեց Եփրատ գետը[1]

Կա ենթադրություն, որ Տավրինոսը ոչ թե ուզուրպատոր է, այլ հենց Ուրանիոս Անտոնինոսն է, որը նույնպես ապստամբել է։ Անունների տարբերությունը խառնաշփոթի արդյունք է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավրելիոս Վիկտոր. Հռոմեական կայսրերի մասին XXIV. 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոլեմիոս Սիլվիոս. Laterculus. 1. 31.