Տավուշի մարզի դատախազություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Վերադաս մարմինՀՀ դատախազություն
ՇտաբակայանԻջևան, Տավուշի մարզ
Կայքprosecutor.am

Տավուշի մարզի դատախազություն, Հայաստանի Հանրապետության դատախազության տարածաշրջանային կառուցվածքային մաս կազմող կառույց, որի իրավասության ներքո է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզը։ Այժմ Տավուշի մարզի դատախազն է արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Գրիգորյանը (2017-ից)[1][2]։

Տավուշի մարզի դատախազության կենտրոնական գրասենյակը տեղակայված է մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ ՀՀ, քաղաք Իջևան, 377260, Իջևանյան 1 հասցեով[3]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Տավուշի մարզի դատախազությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության այլ կառուցվածքային միավորները, ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումը մարզում այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը[3]։ Այդպիսով, համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի, մարզի դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով[4]՝

  1. հարուցում է քրեական հետապնդում,
  2. հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ,
  3. դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  4. պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.,
  5. բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  6. հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ «Դատախազության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, Տավուշի մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, նրա տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից[3].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]