Տակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տակտ, երաժշտության մեջ՝ 17-րդ դարից, մետրի հիմնական միավորը և երաժշտական ստեղծագործության հատվածը, որ սկսվում է մետրական ուժեղ շեշտից։ Տակտի չափը կոտորակի կամ հատուկ նշանի ձևով (C=4/4) դրվում է հնգագծի սկզբում և չափի յուրաքանչյուր փոփոխությունից առաջ։

Տակտի գծեր

Տակտի սահմանները նոտաներում նշվում են ուղղաձիգ գծերով (տակտի գծեր)։ Տակտի գծերը Կոմիտասն անվանել է տրոհակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png