Վուդինգդինի ջրհոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուդինգդինի ջրհոր
ՏեսակՋրհոր (ջրատեխնիկական կառույց)
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԲրայթոն և Հոուֆ
Իրադարձություններdigging?
Քարտեզ
Քարտեզ

Վուդինգդինի ջրհոր (անգլ.՝ Woodingdean Water Well), ջրհոր է Մեծ Բրիտանիայի Բրայթոն և Հոուվ բնակավայրում, Նաֆիլդ հիվանդանոցի բակում։ Այն հայտնի է որպես աշխարհի ամենախորը, ձեռքով փորված ջրհորը։ Դրա խորությունը ավելի քան 390 մետր է, ինչը 10 մետրով ավելի է Էմփայր Սթեյթ Բիլդինգի բարձրությունից՝ առանց ալեհավաքների։ Իսկ եթե դրա խորությունն արտահայտենք ստանդարտ երկաթբետոնե հորերի օղակներով՝ յուրաքանչյուրը 90 սմ բարձրությամբ, ապա կստացվի, որ հորատանցքը բաղկացած է մոտավորապես 435 օղակից[1]։

Վուդինգդինի ջրհորը կառուցվել է աշխատանքային տան (անգլ.՝ Workhouse), ինչպես նաև նոր արդյունաբերական դպրոցի կարիքների համար ջուր ապահովելու համար։ Այն կառուցվել է աշխատանքային տանը ապրող քաղաքային ցածր խավերի համար, որը նպատակ ուներ երիտասարդությանը կրթել, «աշխատանքային հմտություններ» տալ և փրկել «աղքատության անեծքից»։ Վարչակազմը որոշել է հրաժարվել քաղաքային ջրմուղից օգտվելուց՝ ավելորդ ծախսերի պատճառով, և այդ պատճառով որոշել է ջրհոր փորել։ Ջրհորի կառուցման աշխատանքները սկսվել են 1858 թվականին և ավարտվել չորս տարի անց՝ 1862 թվականի մարտի 16-ին։ Բոլոր աշխատանքներն իրականացվել են տեղի արտադրամասերից մեկի աշխատակիցների ուժերով։ Ջուրը հայտնաբերվել է մոտ 390 մ խորության վրա՝ հորատանցքի կեսից ավելին ծովի մակարդակից ցածր էր։ Չնայած ծախսերին, ջրհորն օգտագործվել է ընդամենը չորս տարի, որից հետո այն լքվել է և որոշվել է ջրագիծ քաշել[1][2]։

Կառույցը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենախորը ձեռքով փորված ջրհոր, որի խորությունը 391,6 մ է։ Հորատման արդյունքում ավելի խորը հորեր են ստացվել՝ Stensvad Water Well 11-W1 (Մոնտանա, ԱՄՆ) ամենախոր ջրհորն է՝ 2231 մ է, իսկ The Thermal Power Co (Կալիֆորնիա, ԱՄՆ) երկրաջերմային գոլորշու հորը՝ ավելի քան 2750 մ է[3]։ Բրիտանական կառույցը ձեռքով փորված ամենախորն է, բայց ոչ ամենամեծը, Գրինսբուրգի Մեծ ջրհորը (Կանզաս, ԱՄՆ), որի խորությունը ընդամենը 33 մետր է, բայց տրամագիծը ավելի քան 9 մետր է, ինչը նրան դարձնում է աշխարհում ծավալով ամենամեծ ջրհորը[4][5]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրհորը մի քանի անգամ հիշատակվել է Սայմոն Մայոի «Քոր» (անգլ.՝ Itch) սերիալում, որտեղ գլխավոր հերոսը ռադիոակտիվ տարր է լցնում Վուդինգդինի ջրհոր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Deepest hand dug well in the world - Woodingdean Well - Utilities - Places - My Brighton and Hove». www.mybrightonandhove.org.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Woodingdean in Business». WoodingdeaninBusiness.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Deepest water bore». Guinness World Records (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Книга рекордов Гиннеса / Пер. с англ. С. С. Федотова. — М.: Прогресс, 1991. — 311 с. — ISBN 5-01-002713-5.
  5. Newton, David E. The Global Water Crisis: A Reference Handbook: A Reference Handbook. — ABC-CLIO, 2016. — 371 с. — P. 17. — ISBN 978-1-4408-3981-8
  6. Mayo, Simon (2013). Itch Rocks. Random House Children's Books. ISBN 9780857531339. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.