Վոլֆ Բիկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆ Բիկել
Wolf Bickel
Ծնվել էհուլիսի 6, 1942(1942-07-06) (81 տարեկան)
Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Վոլֆ Բիկել‏‎ (գերմ.՝ Wolf Bickel, հուլիսի 6, 1942(1942-07-06), Bensberg, Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի սիրող աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է իր սեփական Բերգիշ Գլադբախի աստղադիտարանում։ Նա հանդիսանում է գերմանացի աստղագետների միջև ամենամեծ քանակի աստերոիդների հայտնաբերողը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիկելը ուսանել է էլեկտրական ճարտարագիտություն Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի Տեխնիկական Համալսարանում և ավարտել է ուսումը 1969 թվականին։ Նա տարվել է աստղագիտությամբ 16 տարեկան հասակում, երբ իր տատից նվեր է ստացել երկնային աղյուսակներ և թատերական հեռադիտակ։ Բիկելը ինքնուրույն հղկել է պարաբոլ հայելիներ իր ստեղծած աստղադիտակների համար։ 1995 թվականին նա ստեղծել է 0,6 մետր ապերտուրով աստղադիտակ, և հայտնաբերել է իր առաջին փոքր մոլորակը՝ հիմնական գոտու (14053) 1995 YS25 աստերոիդը։ Նա մինչ այժմ էլ օգտագործում է իր կառուցած աստղադիտակը դիտարկումների ժամանակ[1]։ Վոլֆ Բիկելը ապրում է Բերգիշ Գլադբախում։ Փոքր մոլորակների կենտրոնի աշխատակիցները շփոթել էին Բիկելի բնակավայրը նրա աստղադիտարանի տեղաբաշխման հետ, այն գտնվում է քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա[1]։

Բիկելը անվանել է իր հայտնաբերած Կորոնիսի ընտանիքի (12564) Իկելեր աստերոիդը իր կնոջ, Ինգեբորգ Բիկել-Կելերի պատվին[3]։

Նրա պատվին է անվանվել 1981 թվականին Լոուրենս Տաֆի կողմից հայտնաբերված 12 կմ չափերով (4324) Բիկել‏‎ աստերոիդը[4]։

Հայտնաբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ, Բիկելին են վերագրվում 665 համարակալված աստերոիդների հայտնաբերումները, որոնք նա հայտնաբերել է 1995-ից 2010 թվականները[5]։

Համեմատություն այլ գերմանացի հայտնաբերողների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը հայտնաբերումների թվով Բիկելը հանդիսանում է ամենահաջողակ գերմանացի աստերոիդների հայտնաբերողը, այդ ցուցանիշով անցնելով հայտնի աստղագետ Ֆրեյմուտ Բորնգենին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Bickel überholt Börngen – die erfolgreichsten deutschen Kleinplanetenentdecker» [Bickel overtakes Börgen – Most prolific German discoverers of minor planets] (PDF). VdS-Journal – Vereinigung der Sternfreunde. April 2013. էջեր 80–83. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին. (անգլ.)
  2. «4324 Bickel (1981 YA1)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին. (անգլ.)
  3. «12564 Ikeller (1998 SO49)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին. (անգլ.)
  4. IAU. «4324 Բիկել‏‎ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.
  5. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2017 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]