Վյասչեսլավ Գոժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյասչեսլավ Գոժան
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունՄոլդովիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 18, 1983(1983-05-18) (40 տարեկան)
ԾննդավայրGrimăncăuți, Briceni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշային կարգթեթևագույն (մինչև 53,525 կգ)
Հասակ162 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Մարտերի թիվ180
Հաղթանակների թիվ163
Պարտություն17

Վյաչեսլավ Գոժան (մայիսի 18, 1983(1983-05-18), Grimăncăuți, Briceni District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի բռնցքամարտիկ, միջազգային կարգի վարպետ, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյասչեսլավ Գոժանը բռնցքամարտով զբաղվել սկսել է 11 տարեկանում Պետրու Կադուկի ղեկավարությամբ։

2002 թվականի Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի նվազագույն քաշային կարգում։

2008 թվականի Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր։

2008 թվականի Պեկինում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է Մոլդովայի ազգային հավաքականի միակ մեդալը` բրոնզե մեդալ 54 կգ քաշային կարգում։

Պեկինի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ Գոժանը ներկայացվել է «Մոլդովայի տարվա մարզիկ» անվանակարգում, որը սահմանվել է Մոլդովայի սպորտային մամուլի ասոցիացիայի կողմից[1]։

2011 թվականի հունիսի 24-ին Անկարայում (Թուրքիա) անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակչում Գոժանը հաղթել է ռուսաստանցի Դմիտրի Պոլյանսկուն 16-14 (4-3, 7-6, 5-5 ըստ տուրերի) միավորներով։

Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 180 մարտ, որից 163-ում հաղթանակ է տարել։ Ութ անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, բազմիցս դարձել միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։

Իր ձեռքբերումների համար արժանացել է Մոլդովայի կառավարության մրցանակին` Գլորիա Մունչիի շքանշանի։

Ներկայում հանդես է գալիս գերմանական «German Eagles» ակումբում, որի կազմում տարել է երեք հաղթանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]