Վլադիմիր Գոգբերաշվիլին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դինամո» ակումբի կազմում, որի սան է։ Սկզբում հանդես է եկել երկրորդ կազմում, իսկ հետո սիրողական թիմում։ 2006 թվականից խաղացել է առաջին դիվիզիոնի «Մաշուկ ԿՄՎ»-ում։ 2009 թվականին խաղացել է «Լուչ Էներգիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 19 խաղ Ռուսաստանի առաջնությունում, երկու խաղ՝ գավաթի խաղարկությունում և դարձել մեկ 1 գոլի հեղինակ՝ հուլիսի 1-ին աչքի ընկնելով «Ամուր» ակումբի դեմ խաղում (4։1)։ 2010 թվականին խաղացել է Լիտվայի «Վետրա» և «Սուդուվա» ակումբներում՝ անցկացնելով ընդհանուր առմամբ 26 խաղ և խփելով 7 գոլ և դառնալով բարձրագույն լիգայի արծաթե մրցանակակիր, ինչից հետո վերադարձել է Ռուսաստան։ 2011 թվականի մարտին պայմանագիր է կնքել «Խիմկի» ակումբի հետ[3]։ Մրցաշրջանի կեսին տեղափոխվել է «Չեռնոմորեց» ակումբ։ 2013 թվականին տեղափոխվել է «Տյումեն» ակումբ։ 2015 թվականին խաղացել է Կրիմսկի «Վիտյազ» ակումբի կազմում։ 2016-2018 թվականներին խաղացել է «Օլիմպիեց» ակումբի կազմում։ 2018 թվականին պայմանագիր է կնքել Վրաստանի առաջնության «Կոլխեթի-1913» ակումբի հետ։