Վլադիմիր Բարվենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բարվենկո
Ծնվել էհուլիսի 13, 1943(1943-07-13)
ԾննդավայրՌազդորսկայա, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էհունիսի 13, 2023(2023-06-13)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՇախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Վլադիմիր Վլադիմիրովիչ Բարվենկո (ռուս.՝ Владимир Владимирович Барвенко, հուլիսի 13, 1943(1943-07-13), Ռազդորսկայա, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 13, 2023(2023-06-13)[1], Շախտի, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գրող, հեռուստատեսային հրապարակախոս Դոնի տարածաշրջանից։ Բնակվում է Շախտի քաղաքում։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Բարվենկոն ծնվել է 1943 թվականին՝ ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է արդյունաբերության բնագավառում, ծառայել բանակում։ Ավարտել է Շախտիի մանկավարժական ինստիտուտի պատմության և բանասիրության ֆակուլտետը։ Կարիերան սկսել է որպես ստեղծագործող (1961-1965), մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում եղել է սոցիալական ուսումնասիրությունների ուսուցիչ (1965-1978), աշխատել է որպես լրագրող, հատուկ թղթակից, եղել Ռոստովի տարածաշրջանային հեռուստատեսության «Կադր» ծրագրի հաղորդավար (1978-1993), «Орбита-Шахты» քաղաքային հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր խմբագիր (1993-1999)։ Զբաղվում է հեռուստատեսային հրապարակախոսությամբ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունները գրել է երիտասարդների և ժամանակակիցների մասին։ Տպագրվել է 20-րդ դարի 70-ական թվականներին երիտասարդական թերթերում և ամսագրերում։

Հաջողությամբ հրատարակվել է համաժողովրդական խորհրդային «Գեղջկուհին» ամսագրում, թարգմանվել է ԽՍՀՄ բարեկամական երկրների լեզուներով («Խորհրդային Միություն» ամսագիր)։ Մի շարք արձակ գրքերի հեղինակ է` «Трамвайное соло» (Ռոստովի հրատարակչության, 1987), «Հրաշքների առավոտ» վեպ (Մոսկվա, «Երիտասարդ գվարդիա», 1989), «Ոսկե անձրև» (Ռոստովի հրատարակչություն, 1991), «Հետապնդում» (Ռոստովի հրատարակչական, 1992)։ Հրատարակվել է «Դոն», «Երիտասարդություն», «Հոկտեմբեր» գրական ամսագրերում։ Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու։ 2008 թվականին հրատարակել է «Ժամանակավորապես անհասանելի է» և «Արթնանալ և մոռանալ» վեպերը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Трамвайное соло. Повесть. – Ростов-н/Д: Ростиздат, 1987.
  • Утро чудес. Повесть. – М.: изд-во «Молодая гвардия», 1989.
  • Повести и рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1991.
  • Гон. Повести, рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1992.
  • Блистательный жираф. Роман, рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 2000.
  • Мёд земного искушения. Стихи. – Ростов-н/Д: Ростиздат, 2002.
  • Проснуться и забыть. Повести и роман. – Ростов-н/Д: изд-во «Акра», 2008.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Նեդոգոնովի անվան գրական մրցանակի դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник. Ростовское отделение Союза писателей России 1991-2012. Ростов-на-Дону. 2011г.
  • Барвенко Владимир Владимирович // Культура Дона в лицах: эксклюзивное досье. – Ростов н/Д: АООТ «Ростов. кн. изд.-во», 1997. – С. 61.
  • Барвенко В. В. // Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. - Ростов-на-Дону, 2006. – С. 131-133.
  • Чупринин, С. Новая Россия: мир литературы: энцикл. слов.-справ. в 2 т. – М.: Варгиус, 2003. – Т. 1. – С. 115.
  • Барвенко, В. Временно недоступен. Рассказ. Краткая биография автора / В. Барвенко // Грушевский мост. – 2008. - № 3(22). – С. 40-41.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]