Վիքիպեդիա:Գնահատում/Կենսաբանություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենսաբանություն[խմբագրել կոդը]
Գնահատումն անցել է դրական: Ներկայացվում է քվեարկության:--Sigma'am (քննարկում) 21:41, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կենսաբանություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | նոյեմբերի 5 - դեկտեմբերի 5 |
---|
Այս հոդվածը, որ կարևորագույն հոդվածներից մեկն է, թարգմանել եմ անգլերեն Վիքիպեդիայից՝ շատ մանր փոփոխություններ վերցնելով նաև այլ Վիքիպեդիաներից և հայերեն աղբյուրներից։ ֊ Դավիթ (∅) 13:36, 5 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Emptyfear ջան, շնորհակալություն ծավալուն ու բովանդակալից հոդվածի համար: Չլինելով կենսաբան՝ լեզվական տեսանկյունից նայել և ուղղումներ արել եմ մինչ «Էներգիա» բաժինը: Մնացածն էլ ժամանակի ընթացքում կնայեմ: Որոշ ճշգրտումների կարիք կա՝
- Հոդվածի նախաբանում բջջի՝ կյանքի պարզագույն միավոր լինելու, գեների՝ ժառանգականության հիմքը լինելու փաստերը կրկնվում են:
- «Կենսաբանության զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները, որոնք հիմնականում նպաստել են զարգացման կենսաբանության առաջընթացին» նախադասությունը շարադասական տեղափոխության արդյունքում դարձավ «Կենսաբանության զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները, որոնք հիմնականում նպաստել են կենսաբանության զարգացմանն ու առաջընթացին։»: Արդյոք ճի՞շտ է:
- «իսկ 1750-ականներին տեսակների համար հրապարական գիտական անվանումների համակարգը» նախադասության համար «ճիշտ» բայը չգտա :)
- «Կենսաբանությունը Հայաստանում» բաժնում 12-18-րդ դարերի մասն առկախ է. կա՞ շարունակություն, թե՞ պիտի հեռացվի:--Sigma'am (քննարկում) 19:54, 26 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Sigma'am, շնորհակալություն արձագանքի և առաջարկների համար։
- Հոդվածի նախաբանում բջջի՝ կյանքի պարզագույն միավոր լինելու, գեների՝ ժառանգականության հիմքը լինելու փաստերը կրկնվում են: Արված է
- «Կենսաբանության զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները, որոնք հիմնականում նպաստել են զարգացման կենսաբանության առաջընթացին» նախադասությունը շարադասական տեղափոխության արդյունքում դարձավ «Կենսաբանության զարգացմանը մեծապես նպաստել են Հիպոկրատի, Արիստոտելի, Դալենի հետազոտությունները, որոնք հիմնականում նպաստել են կենսաբանության զարգացմանն ու առաջընթացին։»: Արդյոք ճի՞շտ է:
- Ճիշտ չէ, որովհետև այստեղ նկատի ունի «զարգացման կենսաբանությունը» (կենսաբանության բաժին, որ ուսումնասիրում է զարգացումը), սա պետք է հետ փոխեմ։
։։Պետք էր հեռացվի, ավելորդ բան էր, չէի նկատել:--Emptyfear (քննարկում) 19:13, 30 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։