Վիքիպեդիայի քննարկում:Հոդվածի անվանման կանոնակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆեմինիզմ vs իգապաշտպանություն[խմբագրել կոդը]

Քանի որ եղել է առաջարկ Ֆեմինիզմ հոդվածը Իգապաշտպանություն վերանվանելու կապակցությամբ հարցը դնել ընդհանուր քննարկման ի հիմնավորում իմ և այլ մասնակիցների առարկության

Ռուս հայերեն քառահատոր բառարան ակադեմիկոս Ա.Ե.Ղարիբյանի խմբագրությամբ, հատոր 4, Ե, 1958, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն

  • феминизация - կենս. ֆեմինիզացիա, կանացիացում
  • Феминизированный - ֆեմինացված, ֆեմինացրած, իգականացված, իգականացրած
  • феминизировать - ֆեմինացնել, իգականացնել, ֆեմինիզացիայի ենթարկել
  • феминизироваться - ֆեմինանալ, իգականանալ, ֆեմինացման ենթարկվել, իգականացվել
  • феминизм - ֆեմինիզմ
  • феминист - ֆեմինիստ, ֆեմինիսզմի համար պայքարող
  • феминистка - ֆեմինիստուհի, ֆեմինիստ կին
  • феминистический - ֆեմինիստական, ֆեմինիզմի

Ժամանակակից հայոց լեզվի բառարան հատոր 4, էջ 816, Ե, 1980 Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Հր.Աճառյանի անվան լեզվի ինդտիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն

  • ֆեմինիզմ - կանանց իրավահավասարության համար պայքարող քաղաքական հոսանքի անվանումը ....
  • ֆեմինիստ - ֆեմիմիզմին կողմնակից
  • ֆեմինիստական - ֆեմինիզմին և ֆեմիստին հատուկ վերաբերող, ֆեմինիստի, ֆեմիստի,,,

Ռուս հայերեն բառարան ակադեմիկոս Ա.Ե.Ղարիբյանի խմբագրությամբ, 1 հատորով, Ե, 1968, Հայաստան հրատարակչություն

  • феминизация - կենս. ֆեմինիզացիա, կանացիացում1
  • Феминизированный - ֆեմինացված, ֆեմինացրած, իգականացված, իգականացրած
  • феминизировать - ֆեմինացնել, իգականացնել, ֆեմինիզացիայի ենթարկել
  • феминизироваться - ֆեմինանալ, իգականանալ, ֆեմինացման ենթարկվել, իգականացվել
  • феминизм - ֆեմինիզմ
  • феминист - ֆեմինիստ, ֆեմինիսզմի համար պայքարող
  • феминистический - ֆեմինիստական, ֆեմինիզմի


ՀՍՀ Հանրագիտարան հատոր 12 կա ֆեմինիզացիա հոդված բառի կենսաբանական իմաստի բացատրությամբ ոչ քաղաքական

Գուգլ որոնման արդյունքում

  • ֆեմինիզմ Результатов։ примерно 4 660
  • Ֆեմինիստական Результатов։ примерно 4 100 (0,16 сек.)
  • իգապաշտպանություն Результатов։ примерно 79 (0,18 сек.) ընդ որում կեսից ավելին Վիքիպեդիա էր։

--Lilit Gabyan 07։26, 12 Հունիսի 2010 (UTC)

Կարծում եմ «իգապաշտպանություն» տերմինը ուղղակի հորինված է ժամանակակից լեզվաբանների կողմից: Դա լավ է, որ հայերեն արմատներ են ուզում մտցնել, բայց սահմանը պետք չե անցկենալ: Ինձ Լիլիթի բերած փաստերը, օրինակ, համոզեցին որ ավելի լավ կլիներ «ֆեմինիզմ» անվանումը թողել:--Պանդուխտ 08:41, 12 Հունիսի 2010 (UTC)[reply]

Ես համաձայն չեմ, հոդվածի անվանափոխության հետ։ Ինձ համար լրիվ անհայտ անվանում է «իգապաշտպանությունը», համցանցում էլ անգամ տարածված չէ[1]։ --Vacio 07։37, 11 Հունիսի 2010 (UTC)

Միանում եմ։ Wolf 07։57, 11 Հունիսի 2010 (UTC)

Իգապաշտպանություն թարգմանումը ֆեմինիզմ բառի համար տրված է թե՛ առցանց [translator.am] բառարանում, թե՛ Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանում, իսկ ոչ մեկում և նաև Ասմանգուլյանի բառարանում «ֆեմինիզմ» բառին չեմ հանդիպել: Եթե խնդիրը տարածված լինելու մասին է, ապա հոդվածների ամվանումներում (և սա դեռ հստակեցված չէ) անձամբ կողմ եմ հետևյալ առաջնությամբ հոդվածների անվանման՝

1) չեցոք 2)հայերեն 3)տարածված,

այսինքն եթե հարցը երկու անվան մեջ է, որ երկուսն էլ չեզոք և երկուսն էլ հայերեն են, ապա կարծում եմ գերադասությունը պիտի տրվի ամենատարածվածին, իսկ եթե խնդիրը երկու չեզոք, սակայն մեկը հայերեն և մեկը օտարալեզու անվան մեջ ընտրելու մեջ է, ապա միանշանակ կողմ եմ հայերեն տարբերակին (թող օտարալեզուն օգտագործվի հենց օտարալեզու Վիքիներում): Կարծում եմ հավանական է, որ երբ հեռախոս բառը նոր էր ստեղծվել, հայախոսների մոտ էլ թելեֆոնը ավելի տարածված էր (և դեռ տարածում ունի, բայց դա թելեֆոն բառը հայերեն հանրագիտարանի արժանի չի դարձնում): Chaojoker 13:05, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Կատարայալ աբսուրդ, նախ զոռով բառը հայերեն չես դարձնի, երկրորդը բառը նորաբանություն է և ունի հեղինակային ծագում։ Նույն ինքը տիկին Բարաթյանը այդ բառը հնարել է և այն ոչ մի այլ տպագիր աղբյուրում բացի Բարաթյանի բառարանից դեռ չի օգտագործվել։ Հետո ինչ, որ մի անգամ ինչ որ տեղ տպագրվել է։ Մի քիչ պետք է տրամաբանորեն մոտենալ բառերի օգտագործմանը։ Փոխառությունները միայն հարստացնում են լեզուն։ Ժամանակին «վարդ» բառը նույնպես փոխառություն է եղել պարսկերենից և դրա նման ևս տասնյակ հազարավոր այլ բառեր։ Հոդվածների անունները հայեցիացնելու սկզբունքը միայն հետ է խրախուսում այդ հոդվածներում գրել ցանկացողներին։ Եվս երկու օրինակ բերեմ «բնախոսությունը» և «բնազանցությունը»։ Ես եթե ուզենամ հոդված գրել ապա ուղղակի նորը կսկսեմ առանց թարգմանամոլության։ Միանում եմ Vacio և Wolf մասնակիցներին։ --Lilit Gabyan 16:10, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Կատարյալ աբսուրդ է Վիքիպեդիայի տարածքն օգտագործել հեղինակային համբավ վայելող և լայնորեն օգտագործվող ամեն մի բառարանի բառը հարցի տակ տանելու համար: Վիքիպեդիայի տարածքում չէ, որ պիտի ապացուցվի բառարաններում հրատարակված բառերի հայերեն չլինելու կամ նրանց ստեղծողի ով լինելը, կամ թե բառարանի հեղինակն նորաբանության իրավունք ունի թե ոչ: Եթե մանսկակիցներից որևէ մեկն ունի նման հեղինակություն, կարող է Վիքիպեդիայից դուրս, մասնագետների կողմից վերանայված հանդեսներում կամ թերթերում հրատարակելով ապացուցի դա, և Վիքիպեդիայում մեզ միայն կմնա հետևել մասնագետների կարծիքին: Վիքիպեդիան արտացոլում է այն, ինչ հրատարակված է վստահելի աղբյուրներում, և չի կարող օրիգինալ հետազոտության տարածքի վերածվել: Chaojoker 17:32, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Եկեք դատարկ տեղը կրքերը չթեժացնենք և ավելնորդ կտրուկ գնահատականներ չտանք։ Կոնկրետ այս հարցում «Իգապաշտպանությունը» իմ համեստ կարծիքում նենց միջին թարգմանություն է, ավելի վատ թարգմանությունները լիքն են։ Բայց այն որ այդ բառը տարածված չէ, և շատ ավելի քիչ է գործածվում թե լայն շերտերում թե ԶԼՄ/մասնագիտացված տեղերում քան ֆեմինիզմը, կարծում եմ միանշանակ է։ Ցավոք դեռ շատ հաճախ են նման հարցեր առաջանալու, տարբեր եզրերի հետ կապված։ Դա մի բան է, որ մեր ձեռքը չէ։ Բայց մեր ձեռն է փորձել ընդհանուր մոտեցումներ մշակել, այն դեպքերի համար, երբ եզրի հայերեն թարգմանությունը բացակայում է, կամ այն տարբերակը որ կարողացանք գտնել տարածում չի գտել։ Այդապես կկարողանանք խուսափել ամեն երրորդ անվանանման շուրջ թեժ ու երկար քննարկումներից։
Անձամբ ես 2-րդ և 3-րդ կետերը կմիավորեի և կդարձնեի «տարածված հայերեն», կամ «հայերենում տարածված»-ի։ Չեզոքը կարևոր է, բայց առաջին տեղ չէի դնի, այլ կդնեի առաջին տեղում հնարավորինս կորրեկտ հանրագիտարանային տեսակետից տարբերակ։ Առաջարկում եմ պահը օգտագործելով, քննարկենք դա Վիքիպեդիայի Քննարկում:Հոդվածների անվանումներ և ըստ դրան ստեղծենք Վիքիպեդիա:Հոդվածների անվանումներ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:11, 11 Հունիսի 2010 (UTC)[reply]
Իմ կարծիքով՝ այս պարագայում «ֆեմինիզմ», քանի որ «իգապաշտություն»-ը իր գոյությամբ չի բացառում առաջինը և «իզմ»-ի իմաստը (շարժում) չի արտահայտում։ --beko 11:06, 12 Հունիսի 2010 (UTC)[reply]
A propos լուսահիշատակ տիկին Ասմանգուլյանի բազմավաստակ և բազմարժեք անգլերեն հայերեն բառարանը (երախտագիտությամբ և հարգանքով, բայց և որոշակի ցավով փաստելով) ունի ընդամնեը 30000 բառ, այսինքն չունի ժամանակակից անգլերենի մյուս 250 000 և ավելի բառերը և ուստի որևէ անգլերեն բառի բացակայությունը վերոհիշյալ բառարանում չի բացառում այդ բառի հայերեն թարգմանության գոյությունը և ընդամնեը նոր հնարավորություններ է ստեղծում գալիք բառարանագիրների համար։ Ուստի ասել, որ այնտեղ այդ բառը չկա, ուրեմն ընդհանրապես չկա նույնն է, ինչ ասել եթե ես դա չգիտեմ, ուրեմն դա գոյություն չունի։ --Lilit Gabyan 13:16, 12 Հունիսի 2010 (UTC)[reply]
Այստեղ Chaojoker-ը մի քանի սխալ փաստարկներ է օգտագործում, որոնց անպայման ցանկանում եմ անդրադառնալ։
  1. Նախևառաջ հոդվածանունների որոշման ժամանակ, չի կարելի օգտագործել թարգմանական բառարաններ, քանի որ վերջիներս հաճախ փորձում են տալ օտար լեզվով բառերի բացատրությունը, մեկնաբանությունը մեկ այլ (այս պարագայում՝ հայերեն) լեզվով։ Ըստ որում, նրանք այդ նպատակով կարող են օգտագործել գոյություն չունեցող կամ լայն կիրառում չունեցող բառեր։ Ի տարբերություն թարգմանական բառարանների, բացատրական բառարանները տալիս են տվյալ բառի լեզվաբանական կարգավիճակը տվյալ լեզվում։ Օրինակ նշում են, որ այսինչ բառը բարբառային է, կամ խոսակցական է, կամ նեղ մասնագիտական, կամ հնացած, կամ հազվադեպ է այսինչ իմաստով գործածվում, և այլն։ Նման տվյալներից ելնելով միայն մենք կարող ենք որոշել, ինչպես անվանել հոդվածանունը։
  2. Հաջորդը։ Chaojoker-ը պնդում է, որ «ֆեմինիզմը» հայերեն չէ, իսկ «իգապաշտպանությունը» հայերեն է։ Սա լիովին սխալ մեկնաբանություն է։ «Ֆեմինիզմը» արդեն մեկուկես դար գործածական է հայերեն լեզվի մեջ, ուստի այն լիիրավ հայերեն բառ է։ «Իգապաշտպանությունը» հայերեն լեզվի մեջ գործածական չէ, ուստի այն հայերեն բառ (դեռևս) չէ։ Եթե մենք այս տրամաբանությամբ հայերեն լեզվի բոլոր փոխառությունները անվանենք «ոչ հայերեն» բառեր, մեր լեզվի մեջ կմնան մի քանի հարյուր բառ ընդամենը։
  3. Ինչ վերաբերում է թելեֆոն-հեռախոս փաստրակությանը։ Եթե գա մի օր, որ «իգապաշտությունը» հայերենում դառնա նույնքան տարածված, որքան «հեռախոսը», և «ֆեմինիզմը», «թելեֆոնի» նման, դուրս մղվի հայերեն լեզվագործածությունից, այդ դեպքում, և միայն այն դեպքում, եթե դա արեդեն իրողություն է, տրամաբանական կլիներ նաև անվանափոխել այս հոդվածը։
Կա նաև մեկ կարևոր այլ խնդիր. կարծում եմ վիճահարույց եզրույթների դեպքում, որպսիսն է «իգապաշտպանությունը» չի կարելի հոդվածը վերանվանել, հետո քննարկում սկսել։ Պետք է վարվել ճիշտ հակառակ կերպով. քննարկում սկսել, և հետո միայն, անշուշտ համաձայնության դեպքում, անվանափոխել։ Ոստի ես հոդվածը վերադրձնում եմ նախնական տարբերակին։--Vacio 08:44, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]
Համաձայն եմ Vacio-ի նշած բոլոր կետերի հետ։Վազգեն 14:07, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]

Սա հայերենի խոսքի մասերի մասին հոդված է՞, թե ընդհանրապես խոսքի մասերի։ Արևդյոք նպատակահարմար չէ՞, անվանել «Հայերենի խոսքի մասեր»--beko 11։27, 12 Հունիսի 2010 (UTC)

Իրոք հայերենի խոսքի մասերին է վերաբերում, և արժե վերանվանել Հայերենի խոսքի մասեր, բայց խնդրում եմ այնպես վերանվանեք հոդվածը, որ հետո հակասություն չծագի «խոսքի մասեր» առանձին հոդված գրելու համար։--Lilit Gabyan 13:04, 12 Հունիսի 2010 (UTC)[reply]
Չեմ հասկանում, ինչու պետք է լինի երկու հոդված նույն թեմայով։ Կարելի է պարապես այս հոդվածը մի քիչ ընդարձակել և նաև օրինակներ ներկայացնել այլ լեզուներից։ --Vacio 08:47, 15 Հունիսի 2010 (UTC)[reply]

Սա հոսված չե, բայց կարծում եմ կարելի է այստեղ գրել սրա մասին։ Առաջարկում եմ վերանվանել/վերադարձնել այս կաղապարին «Նավարկում» վերնագիրը, քանի որ կարծում եմ դա՝

  1. ավելի կարճ է
  2. ավելի հասկանալի է և հարմար օգտագործման համար
  3. և երկրորդ տարբերակը միայն ուղիղ թարգմանում է անգլերենից--Պանդուխտ 09։43, 13 Հունիսի 2010 (UTC)
Կա Navigation կաղապարների շարք նախագծային էջերի և փոխկապակցված էջերի միջև կապի համար։ Նավարկում անվանումը կարող է պետք գալ, երբ սկսես թարգմանել այդ կաղապարները։ Քույր հղումները որքան հասկացա անգլերեն Sister Project links-ն է։ «Քույրհղումներ» անվանումը ինձ էլ դուր չի գալիս, բայց գուցե փորձենք հենց քույր-նախագիծ-հղում-կապ բառերով անվանումը ավելի բարեհունչ և իմաստալից դարձնել։ Բայց նավարկումը ես կթողնեի առայժմ Navbar, navbox ոճի կաղապարների համար։ --Lilit Gabyan 20:07, 13 Հունիսի 2010 (UTC)[reply]

«Ցուցափեղկի» հոդվածների անվանումը[խմբագրել կոդը]

Հարգելի բարեկամներ, եկեք քննարկենք, թե ինչպես ենք կոչելու աստղանշվող և «Ցուցափեղկում» ներառվող հոդվածները. «օրինակելի», «ընտիր», «ընտրված», «լավագույն» հոդված, թե մեկ այլ կերպ։ Այս քննարկումը սետրորեն կապված է այն խնդրի հետ, թե մենք ինչ չափանիշներ ենք դնում նման հոդվածների առջև, և ընդհրանրապես որն է ըստ մեզ «Ցուցափեղկի» դերը։ Ուստի խնդրում եմ, մասնակցեք նաև այս խնդրի վերաբերյալ Պորհրդարանի քննարկմանը։ --Vacio 14։16, 3 Հուլիսի 2010 (UTC)

Եզակի, թե՞ հոգնակի[խմբագրել կոդը]

Պետք է որոշել, թե որ դեպքում պետք է հոդվածանունը լինի հոգնակի թվով, որ դեպքում ոչ։ Նախկինում այս թեման հապճեպ շոշափվել է այստեղ, և կարծես, առանց ընդհանուր հայտարարի։ --vacio 16։20, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)

Եթե եզակին որևէ տեղ օգտագործվում է, ապա կարծում եմ հոդվածանունը պետք է լինի եզակի: Եթե միայն և միայն հոդվածանվան հոգնակի ձևն է օգտագործվում, ապա կարելի է այն անվանել հոգնակի: Ընդհանրապես բոլոր Վիքիպեդիաները բացի ռուսերենը և դրանից ընդօրինակողները նույն կերպ են վարվում: Chaojoker 16:33, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]
Ի միջի այլոց, այս մասին քննարկումներից մեկն էլ այստեղ է: Chaojoker 16:42, 21 Դեկտեմբերի 2010 (UTC)[reply]