Վիրջինիա Ռաջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիա Ռաջի
իտալ.՝ Virginia Raggi
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1978(1978-07-18)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի երրորդ համալսարան[3]
Գիտական աստիճանդափնեկիր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱշխատավայրForo Italico University of Rome? և Cesare Previti?
ԱմուսինAndrea Severini?
Զբաղեցրած պաշտոններmayor of Rome?
ԿուսակցությունՀինգ աստղերի շարժում[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Virginia Raggi Վիքիպահեստում

Վիրջինիա Ելենա Ռաջի (հուլիսի 18, 1978(1978-07-18)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, Հռոմի 65-րդ և ներկայիս քաղաքապետը, ով ընտրվել է 2016 թվականին։ Ռաջին Հինգ աստղ շարժում (M5S) կուսակցությունից է և կուսակցության առաջին թեկնածուն, նա նաև Հռոմի առաջին կին քաղաքապետն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջին ծնվել և մեծացել է Հռոմում և իրավաբանական կրթություն է ստացել Ռոմա Տրե համալսարանում՝ ուսանել է քաղաքացիական իրավունք[5]։ Ռաջին նախկինում եղել է մի շարք տեղական խորհուրդներում մինչև 2011 թվականին դարձել է Հինգ աստղ շարժման անդամ[6]։

2013 թվականի քաղաքային ընտրություններին Ռաջին իր կուսակցության երեք անդամների հետ անցնում է քաղաքային խորհուրդ[7]։ Քաղաքապետի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, սակայն Իգնասիո Մարինո (Ժողովրդական կուսակցության անդամ) հրաժարական տվեց և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Ռաջին առաջադրվեց կուսակցության կողմից, ներքին պայքարում հաղթելով Մարսելո Դե Վիտոյին, ով առաջադրվել էր 2013 թվականին[7]։ Ռաջին դարձավ Հռոմի առաջին կին քաղաքապետը։ Նա խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ և հետ բերել Հռոմի վաղեմի համբավը քրեական որոշ սկանդալներից հետո[8]։ Ռաջին նաև դեմ էր 2024 թվականի օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու մտադրությունից՝ բացատրելով, որ քաղաքը դեռ պատրաստ չէ դրան[9]։

Ռաջին 2016 թվականի ընտրություններում առաջինն էր՝ հավաքելով ընտրողների ձայների 35 տոկոսը[10]։ Ընտրությունների երկրորդ փուլում Ռաջիի հակառակորդն էր Ռոբերտո Ջակետտին դեմոկրատական կուսակցությունից, ով առաջին փուլում հավաքել էր 24 տոկոս ձայն։ Ռաջջին երկրորդ փուլում հաղթեց՝ հավաքելով ձայների 67.2 տոկոսը կամ 770.000 ձայն[4]։

Նա Կաթոլիկ է և ամուսնացել է եկեղեցում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roma Capitale — 2009.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 la Repubblica (իտալ.)Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
  4. 4,0 4,1 Rosie Scamell (2016 թ․ հունիսի 20). «Anti-establishment candidates elected to lead Rome and Turin». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  5. Marco Damilano (2016 թ․ մարտի 16). «Virginia Raggi, chi è la donna che spaventa Renzi e Berlusconi» [Virginia Raggi, the woman who scares Renzi and Berlusconi]. L'Espresso (Italian). Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Raggi, Virginia. «Chi Sono - Virginia Raggi» [Who I Am – Virginia Raggi] (Italian). Five Star Movement. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Rosie Scammell, "Rubbish on the streets, corruption in the air: Rome looks for a clean-up candidate", The Guardian, 12 June 2016
  8. Gaia Pianigiani, "Italy’s Five Star Movement Leads in Rome’s Mayoral Election", Նյու Յորք Թայմս, 6 June 2016]
  9. Kirchgaessner, Stephanie (2016 թ․ հունիսի 19). «Virginia Raggi faces five key tests if she becomes Rome mayor». The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. «Five Star Movement candidate Virginia Raggi could become Rome's mayor». The Age. 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  11. «Les cinq défis de Virginia Raggi, nouvelle maire de Rome» [The five challenges for Virginia Raggi, new mayor of Rome]. L'Obs (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]