Վիտերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտերիտ

Վիտերիտ (անգլիացի գիտնական Ուիլյամ Ուիթերինգի [1741—1799] ագգանվամբ), միներալ։ Քիմիական կազմը՝ ВаС03։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ, դիպիրամիդային բյուրեղներ, հատիկավոր, սյունաձև, երիկամաձև, թերթավոր ագրեգատներ։ Դույնը՝ անգույն, գորշ, դեղին, շագանակագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 3—3,5, խտությունը՝ 4290 կգ/մ3։ Լուծվում է HCl-ի մեջ՝ եռալով։ Հանդիպում է հիդրոթերմալ հանքավայրերում մյուս կարբոնատների, բարիտի, Pb, Zn, Fe-ի սուլֆիդների հետ, ինչպես նաև կրաքարերում։ Ba-ի ստացման հանքանյութ է։ Հանքավայրերը սակավ են հանդիպում։ Օգտագործվում է թղթի և ռետինի արդյունաբերության մեջ բարձրորակ սպիտակ ներկ ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 467