Վիտալի Լեդենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Լեդենյով
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1979(1979-03-26) (45 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1,78 մետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1996—1998 Բելառուս Դինամո Յունի (Մինսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—1998 Բելառուս Դինամո Յունի (Միսնկ) 27 (10)
1999—2005 Բելառուս Դինամո (մինսկ) 74 (25)
2000  Բելառուս Դինամո-2 (Մինսկ) 6 (4)
2003  Բելառուս Տորպեդո-ՍԿԱ (Մինսկ) 15 (2)
2005  Բելառուս Սլավիա (Մոզիր) 9 (1)
2005 Իսրայել Մակկաբի (Նետանիա) 1 (0)
2005—2006 Իսրայել Հապոել (Հայֆա) 10 (0)
2006 Բելառուս Բելշինա 21 (4)
2007 Ադրբեջան ՄԿՏ-Արազ 8 (0)
2007 Բելառուս Վերաս (Նեսվիժ) 8 (0)
2008 Իսրայել Մակկաբի Ախի 16 (4)
2008 Հայաստան Բանանց (Երևան) 10 (6)
2009 Բելառուս ՄՏԶ-ՌԻՊՕ 8 (0)
2009—2010 Ադրբեջան Ինտեր (Բաքու) 0 (0)
2010 Հայաստան Ուլիս 0 (0)
2010 Մոլդովա Դաչիա (Քիշնև) 10 (2)
2011 Լեհաստան Օլիմպիա (Էլբլոնգ) 12 (3)
2011 Բելառուս Գորոդեա 3 (0)
Ազգային հավաքական
2000—2001 Բելառուս Բելառուս (մինչև 21) 11 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիտալի Սերգեևիչ Լեդենյով (բելառուս․՝ Віталь Сяргеевіч Ледзянёў, մարտի 26, 1979(1979-03-26), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային գործակալ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է Մինսկի «Դինամոյի» թիմերում, իսկ 1999 թվականի սկզբին միացել է ակումբի հիմնական թիմին։ Իր նորամուտը Բարձրագույն լիգայի շրջանակներում նշել է 1999 թվականի ապրիլի 18-ին՝ Գրոդնոյի «Նեման-Բելկարդ» ակումբի դեմ խաղում։ 2003 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով մրցաշրջանն անցկացրել է Մինսկ քաղաքի «Տորպեդո-ՍԿԱ» ակումբում, որից հետո վերադարձել է «Դինամո»։ 2004 թվականին ֆուտբոլիստը Մինսկի ակումբի հետ դարձել է առաջնության հաղթող։ 2005 թվականի հունվարին կես տարով վարձավճարով տեղափոխվել է Մոզիրի «Սլավիա»։

2005 թվականի հուլիսին ֆուտբոլիստը տեղափոխվել է իսրայելական «Մակքաբի» (Նեթանիա) ակումբ, որտեղից հետո տեղափոխվել է «Հապոել» (Հայֆա)։ 2006 թվականին վերադարձել է Բելառուսի առաջնություն՝ համալրելով «Բելշինայի» շարքերը։ Ավելի ուշ հանդես է եկել ադրբեջանական «ՄԿՏ-Արազ» և Ներսվիժի «Վերաս» ակումբներում։ 2008 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել իսրայելական «Մակքաբի Ախի» ակումբի հետ[1]։ 2008 թվականի երկրորդ կեսը ֆուտբոլիստը անցկացրել է հայկական «Բանանց» ակումբում[2]։ 2009 թվականին հանդես է եկել ՄՏԶ-ՌԻՊՕ-ում։

Խաղային կարիերայի ավարտին եղել է Բաքվի «Ինտերի», հայկական «Ուլիսի» խաղացող, իսկ 2010 թվականի հուլիսին համալրել է մոլդովական «Դաչիա» ակումբի շարքերը։ Այնուհետև հանդես է եկել լեհական «Օլիմպիայում» և բելառուսական «Գորոդեայում»։ 2012 թվականին ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան և հետագայում դարձել ֆուտբոլային գործակալ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստը Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման խաղերին։ Հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի սեպտեմբերի 1-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում՝ աչքի ընկնելով իր նորամուտի գոլով։ 2000 թվականի մարտի 10-ին Հայաստանի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս «Դինամո» Մինսկ

  • Բարձրագույն լիգայի հաղթող — 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Леденев - в Израиль, Бага - в Брест». football.by (ռուսերեն). 2008 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  2. «Виталий Леденев: "После каждого своего гола я благодарю Бога"». football.by (ռուսերեն). 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Լեդենյով» հոդվածին։