Վիտալի Զլոտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Զլոտնիկով
Ծնվել էնոյեմբերի 20, 1934(1934-11-20) կամ 1934
ԾննդավայրՎորոնեժ
Մահացել էնոյեմբերի 19, 2000(2000-11-19) կամ 2000
ԿրթությունՎորոնեժի պետական համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, մանկագիր և մուլտիպլիկատոր

Վիտալի Զլոտնիկով (ռուս.՝ Виталий Маркович Злотников, նոյեմբերի 20, 1934(1934-11-20) կամ 1934, Վորոնեժ - նոյեմբերի 19, 2000(2000-11-19) կամ 2000), ռուս բանաստեղծ, արձակագիր և կինոսցենարիստ։ «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» մուլտֆիլմի սցենարի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 20-ին, ճարտարապետ Մարկ և տնային տնտեսուհի Ռադա Զլոտնիկովների ընտանիքում։ Վորոնեժում Վիտալին ավարտել է դպրոցը և Վորոնեժի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետը։ 1968 թվականին նա ամուսնացել է, նույն թվականին լույս է տեսել նրա առաջին` «Ես և Ջեկը» գիրքը։ Զլոտնիկովների ընտանիքի առաջնեկը` Սաշան, ծնվել է 1969 թվականին. այս իրադարձությունը ոգեշնչել է ընտանիքի հորը գրել նոր մանկական գործեր[1]։

1970 թվականին Վիտալի Զլոտնիկովը և իր ընտանիքը որոշել են տեղափոխվել Դմիտրով[2]։ Նա ցանկանում էր ավելի մոտ լինել կենտրոնական պարբերականների խմբագրական գրասենյակներին, որտեղ արդեն սկսվել էին լույս տեսնել նրա մանկական պատմությունները, և «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային, որի հետ նա արդեն սկսել էր համագործակցել որպես անիմացիոն ֆիլմերի սցենարիստ[3]։

Մահացել է 2000 թվականին, Դմիտրով քաղաքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորոնեժի պետական համալսարանն ավարտելուց հետո նա սկսում է ուժերը փորձել գրականության ոլորտում։ Զլոտնիկովի հետաքրքիր մանկական պատմությունները հայտնվում են թերթերում և ամսագրերում։ 1968 թվականին հրատարակվել է նրա` պատմվածքների առաջին «Ես և Ջեկը» գիրքը, իսկ երեք տարի անց լույս է տեսել հաջորդ` «Ջեկի նոր արկածները» գիրքը։ Այս գրքերի հիմնական հերոսները շնիկ Ջեկն ու տղան Սերյոժան էին, որոնց անունից պատմվում է պատմությունը։

Դմիտրովում Զլոտնիկովը գրել է իր պատմվածքների և սցենարների մեծ մասը։ Նա տպագրվել է մայրաքաղաքային «Մուրզիլկա», «Պիոներ», «Ստուդենչեսկի մերիդիան», «Սմենա», «Յունոստ» ամսագրերում և այնպիսի հեղինակավոր թերթերում, ինչպիսիք են «Նեդելյա» և «Լիտերատուրնայա Ռոսիա» թերթերը։ 1995 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Սիրահարված նապաստակը» պատմվածքների գիրքը։

Զլոտնիկովի գրքերի հիմնական հերոսները կենդանիներ են, որոնք տրվել է մանկական հետաքրքրասեր և միամիտ բնավորություն։

Անիմացիայում նա աշխատել է Վ. Արբեկովի, Լ. Կայուկովի, Վ. Կոտյոնոչկինի և այլ ռեժիսորների հետ[4]։ Հատկապես հաջողված էր «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» մուլտֆիլմը (ռեժիսոր` Վ. Կոտյոնոչկին, 1988 թվական)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զլոտնիկովը տարբեր մրցույթներում ունեցել է բազմաթիվ մրցանակներ։ «Քաղաքացիական ավիացիա» ամսագրում «Անհանգիստ կերպար» ոհդվածի համար 1981 թվականին ստացել է երրորդ մրցանակը։ 3-րդ մրցանակ է շնորհվել նաև 1984 թվականին «Անտառային արդյունաբերություն» թերթում «Ծիածան Բայկալ լճի վրա» հոդվածի համար։ 1993 թվականին արժանացել է առաջին մրցանակի` որպես «Միշա» ամսագրի լավագույն հեղինակ։

Ըստ շատ մուլտֆիլմերի գրքեր են հրատարակել ոչ միայն ռուսերեն, այլև այլ` բուլղարերեն, իսպաներեն, գերմաներեն, լեհերեն, շվեդերեն լեզուներով, այս պատճառով Զլոտնիկովի աշխատանքներըը հայտնի և սիրված են աշխարհի տարբեր մասերում<ref name=":0">:

2003 թվականին Վորոնեժում տեղադրվել է «Կատվիկը Լիզյուկովա փողոցից» մուլտֆիլմի անիմացիոն կերպարի արձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Злотников В.М. - Дмитровский край» (ռուսերեն). dmkray.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Злотников Виталий Маркович | Детям о Воронежском крае» (ռուսերեն). www.okrae.odbvrn.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Писатель В. М. Злотников | Читать онлайн, без регистрации» (ռուսերեն). velib.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Злотников Виталий Маркович». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]