Վիտալի Բուլիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Բուլիգա
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1980(1980-01-12)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996 Բելառուս Դնեպր-2 15 (2)
1997—2002 Բելառուս Դնեպր Տրանսմաշ 88 (21)
1997—1999  Բելառուս Դնեպր2 45 (13)
2002—2006 Ռուսաստան Կռիլյա Սովետով 50 (4)
2003  Ռուսաստան Ուրալան 8 (2)
2004  Ռուսաստան Ամկար 21 (2)
2006—2007 Ռուսաստան Տոմ 34 (2)
2008 Ռուսաստան Լուչ Էներգիա 30 (5)
2009 Բելառուս ԲԱՏԷ 9 (1)
2010 Ռուսաստան Սալյուտ 20 (5)
2010 Ռուսաստան Շիննիկ 17 (2)
2011 Ռուսաստան Ժեմչուժինա Սոչի 16 (2)
2011—2012 Ռուսաստան Գազովիկ 15 (1)
2012 Բելառուս Բելշինա 11 (4)
2013 Բելառուս Դնեպր (Մոգիլյով) 22 (2)
2015 Ռուսաստան Սախալին 13 (2)
2015 Բելառուս Դինամո (մինսկ) 9 (0)
2016 Բելառուս Բելշինա 14 (6)
Ազգային հավաքական
1997—1998 Բելառուս Բելառուս (մինչև 18) 6 (0)
2000—2001 Բելառուս Բելառուս (մինչև 21) 12 (6)
2003—2008 Բելառուս Բելառուս 37 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիտալի Նիկոլաևիչ Բուլիգա (բելառուս․՝ Віталь Мікалаевіч Булыга, հունվարի 12, 1980(1980-01-12)[1][2][3], Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Բելառուսի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվել սկսել է 1987 թվականին Մոգիլյովի մանկապատանեկան մարզադպրոցում՝ մարզիչ Վալերի Չապլիգինի մոտ։ 1997 թվականից հանդես է եկել տեղական «Դնեպրում»։ 2002 թվականից հանդես է եկել «Կռիլյա Սովետով» ակումբում։ «Ուրալանի» և «Ամկարի» կազմում խաղացել է վարձավճարով։ 2006 թվականին պայմանագիր է կնքել «Տոմի» հետ։ 2008 թվականի հունվարի 27-ին տեղափոխվել է «Լուչ Էներգիա»[4]։ 2009 թվականի մարտին հեռացել է առաջին դիվիզիոն անցած «Լուչ-Էներգիայից» և տեղափոխվել ԲԱՏԷ։ 2010 թվականի մարտին պայմանագիր է կնքել Բելգորոդի «Սալյուտի» հետ։ 2010 թվականի սեպտեմբերից հանդես է եկել «Շիննիկում»։ 2011/12 մրցաշրջանում հանդես է եկել «Ժեմչուժինա-Սոչի» և «Գազովիկ» թիմերում։ 2012 թվականին պաշտպանել է «Բելշինայի» գույները։ 2013 թվականին վերադարձել է «Դնեպր»[5]։ 2015 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին հանդես է եկել Մինսկի «Դինամոյում», որի կազմում բոլոր մրցաշարերում խաղացել է 11 հանդիպում և խփել 2 գոլ[6]։

В 2017 году объявил о завершении карьеры[9].

2016 թվականի հունվարին միացել է «Բելշինային»[7]։ Եղել է ակումբի ավագը։ 2016-թվականի հուլիսին լքել է թիմը[8]։

2017 թվականին հայտարարել է կարիերան ավարտելու մասին[9]։

Ֆուտբոլային ֆունկցիոների կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը Բելառուսի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Դենիս Կովբոյի հետ Մինսկում մանկական դպրոց է բացել[10]։ 2018 թվականի հունվարին դարձել է Մինսկի «Դինամոյի» թիմի ղեկավար[11]։ Ապրիլին նշանակվել է դինամոյականների մարզական տնօրեն[12]։ 2019թվականին հունիսին հեռացել է ակումբից[13]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի հավաքականի կազմում 2003-2008 թվականներին անցկացրել է 37 խաղ, խփել է 8 գոլ։

2008 թվականին փոխել է իր քաղաքացիությունը բելառուսականից ռուսականի, բայց նախկինի պես իրավունք է ունեցել հանդես գալ Բելառուսի հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի չեմպիոն (2) – 1998, 2009
  • Բելառուսի առաջնության արծաթե մեդալակիր – 2015

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի որդի և երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Булыга перешёл в «Луч-Энергию»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Виталий Булыга подписал контракт с могилевским «Днепром»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  6. «Трансферные новости». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Матвеенко, Булыга, Комаровский, Хачатурян и ещё пять игроков подписали контракты с «Белшиной»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  8. «Карамушка, Рожок и Булыга покинули «Белшину»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Виталий Булыга: просмотр в «Тамбове»? Я закончил с футболом». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  10. Виталий Булыга и Денис Ковба открыли детскую школу. И получили поздравления от Виталия Кутузова(չաշխատող հղում)
  11. «Омельянчук вошёл в тренерский штаб минского «Динамо», Булыга занял пост начальника команды». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  12. «Виталий Булыга — новый спортивный директор минского «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  13. «Минское «Динамо» объявило о расставании с Булыгой». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]