Վիսարիոն Գորբուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսարիոն Գորբուկ
Ծնվել էնոյեմբերի 11 (24), 1913
ԾննդավայրŠkiliaki, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 8, 1986(1986-08-08) (72 տարեկան)
Վախճանի վայրՊյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուբելառուսերեն
ԿրթությունՄաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԲելառուսիայի գրողների միություն
Պարգևներ
Բելառուսի մշակույթի վաստակավոր գործիչ

Վիսարիոն Գորբուկ (բելառուս․՝ Вісарыён Сцяпанавіч Гарбук, նոյեմբերի 11 (24), 1913, Škiliaki, Lepel County, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8, 1986(1986-08-08), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գրող։ Բելառուսի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսարիոն Գորբուկը ծնվել է 1913 թվականին։ Ավարտել է Լեպելի մանկավարժական տեխնիկումը։ 1933 թվականին աշխատել է որպես ուսուցիչ։ 1935 թվականին սովորել է Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանում։

1957 թվականին «Սեմյա ի շկոլա» ամսագրում տպագրվել է Գորբուկի առաջին պատմվածքը՝ «Ճանապարհորդություն դեպի ապագան»։ Այնուհետև լույս են տեսել «Հանգիստ չեմ փնտրում» (1963), «Շերտավոր դեմք» (1967), երեխաների համար՝ «Տանյուշկայի պատմվածքները» (1964), «Մոռացկոտ Ալոչկան» (1964), «Իմ պատուհանի վրա» (1966), «Պատահմամբ և դիտմամբ» (1968), «Այդպիսի ծաղիկներ չեն լինում» (1971), «Ովքեր ենք մենք» (1974)[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маракоў Л. У. Рэпрэсаваныя літаратары, навукоўцы, работнікі асветы, грамадскія і культурныя дзеячы Беларусі, 1794-1991. Энц. даведнік. У 10 т. - Т. 1. - Мн:, 2003. ISBN 985-6374-04-9
  • Казека Я. Слова пра сябра // Казека Я. Падарожжа ў маладосць. Мн., 1984;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
  2. Горбук Виссарион Степанович // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 160. — 737 с.