Վինդիկացիոն հայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վինդիկացիոն հայց, վինդիկացիա (լատիներեն՝ vindicatio — պաշտպանում եմ, պահանջում եմ), դատարան ներկայացվող հայց, որի միջոցով սեփականատերն ապօրինի տիրապետողից ետ է պահանջում իր գույքը։ Համարվում է սեփականության պաշտպանության քաղաքացիաիրավական ձևերից։

Սեփականատերն իրավասու է գույքը ետ պահանջել ինչպես անբարեխիղճ, այնպես էլ բարեխիղճ, սակայն անհատույց ձեռքբերողից։ Հատուցմամբ ձեռքբերողից ետ կարող է վերցվել այն դեպքում, երբ սեփականատերը կորցրել է այն, գողացվել է մի անձից, որի տնօրինությանն էր հանձնել սեփականատերը, կամ անկախ նրա կամքից գույքն ուրիշին է անցել որևէ այլ ճանապարհով։ Սոցիալիստական գույքը ետ է վերադարձվում բոլոր ձեռքբերողներից, առանց հայցային վաղեմության կիրառման (անսահմանափակ վինդիկացիա)։ Դրամն ու թանկարժեք իրերը բոլոր դեպքերում ետ են վերադարձվում միայն անբարեխիղճ ձեռքբերողից։ Բացի գույքից, սեփականատերն իրավունք ունի պահանջել նաև գույքի եկամուտները անբարեխիղճ ձեռքբերողից, ինչպես նաև այն բարեխիղճ ձեռքբերողից, որն իմացել կամ պարտավոր էր իմանալ գույքն անբարեխիղճ ձեռք բերելու մասին։ Եվրոպական երկրներում վինդիկացիան փոխառնված է հռոմեական իրավունքից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 453