Վիկտոր Ալիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ալիխանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ և մարզիչ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 21, 1937(1937-01-21)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 31, 1998(1998-10-31) (61 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան

Վիկտոր Գևորգի Ալիխանյան (հունվարի 21, 1937(1937-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 1998(1998-10-31), Երևան, Հայաստան), հայ ըմբիշ և մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1960), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1994)։

1959 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1960-1975 թվականներին աշխատել է «Արզնի» առողջարանում և Երևանի Հիդրոմելորատիվ տեխնիկումում որպես մեթոդիստ, ապա ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1975-1998 թվականներին աշխատել է Երևանի մարզադպրոցներում, ապա բարձրագույն վարպետության մարզադպրոցում որպես մարզիչ, ապա նաև Հայաստանի հավաքական թիմի մարզիչ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Իսպիրյան, Վ. Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Ե., 2007։