Վիլեն Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլեն Սաֆարյան
Ծնվել էհունվարի 11, 1959(1959-01-11) (65 տարեկան)
ԾննդավայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Վիլեն Սաֆարի Սաֆարյան (հունվարի 11, 1959(1959-01-11), Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)աշխարհագրական գիտությունների թեկնածու

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեն Սաֆարյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 11-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում։ 1966-1976 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, իսկ 1976-1981 թվականներին սովորել է Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։

1981-1989 թվականներին եղել է Ինժեներագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտի ինժեներ, իսկ 1985-1989 թվականներին՝ Վանաձորի արշավախմբի պետ։

1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն և անցել աշխատանքի «Հայինժնախագիծ» ինստիտուտի Ստեփանակերտի բաժնում որպես սեկտորի պետ։

Եղել է Արցախի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն։

2015 թվականին եղել է Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս[1]։

Աշխարհագրական գիտությունների թեկնածու է[2], հեղինակ 24 գիտական հոդվածների, համահեղինակ 1 գրքի և Արցախի Հանրապետության Ատլաս։

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտ». shushi-tech.com. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.