Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիլեն Խաչատուրի Զախարյան (Վիլեն Զաքարյան , փետրվարի 1 , 1931 (1931-02-01 ) [1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ , ԽՍՀՄ - փետրվարի 27 , 2023 (2023-02-27 ) [2] [3] ), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985 )։
Վիլեն Զախարյանը ծնվել է 1931 թվականին Երևանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958 թվականից աշխատել է Երևան կինոստուդիայում և Հայկական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ[4] ։
Վիլեն Զախարյաննի անվանական աստղը Նվիրյալների արահետում
Տարեթիվ
Ֆիլմ
1965
Շիրակի մեղեդիները
1966
Հայկական հուշանվերներ
1966
Վերջին նետումը
1967
Առնո Բաբաջանյան
1969
Բոլոր տոմսերը վաճառված են
1969
Հովհաննես Թումանյան
1971
Ո՞վ է կոտրել ձայնապնակը
1971
Հույսի խրճիթներ
1975
Ձոն
1976
Ճարտարապետներ
1977
Խոնարհվիր բացված օրվան
1981
Հերոսական բալլադ
1981
Թույլ տվեք ներկայացնել․․․ Հրաչյա Ղափլանյան
1983
Մասնավոր դեպք
1987
Դավիթ Տուխմանով
1989
Արմեն Ջիգարխանյան
1990
Գիտությանը տրված կյանքը
Տարեթիվ
Ֆիլմ
1965
Շիրակի մեղեդիները
1966
Հայկական հուշանվերներ
1966
Վերջին նետումը
1969
Բոլոր տոմսերը վաճառված են
1976
Համագործակցություն
Բառարաններ և հանրագիտարաններ