Վերիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերիլա
Տեսակլեռ
Երկիր Բուլղարիա[1]
Վարչատարածքային միավորՊեռնիկի մարզ և Սոֆիայի մարզ[1]
Երկարություն20 կմ
Լայնություն12 կմ

Վերիլա (բուլղար․՝ Верила), լեռ, որը գտնվում է Բուլղարիայի արևտմյան մասում, Վրիլո-Ռույսկյան լեռնաշղթայում։ Գտնվում է բուլղարական Ռիլա և Վիտոշա լեռների միջև։ Լեռան ամենաբարձր կետը Գոլյամ Դեբելցն է։

Լեռան ստորոտին տեղակայված են բնակավայրեր՝ հյուսիսային մասում՝ Լիցեն և Դոսպեյ, արևմտյան մասում՝ Դրեն և Դելյան, հարավում՝ Տոպոլինցա։ Վիտոշա լեռը Վերիլային սահմանակցում է հյուսիսում, իսկ Ռիլան՝ հարավում։ Վերիլայի հյուսիսարևելյան սահմանակիցը Պլանա լեռն է։ Վերիլան ջրբաժան է հանդիսանում երկու գետերի՝ Ստրումի և Իսկիրի միջև, համապատասխանաբար նաև Սև և Եգեյան ծովերի միջև։

Գարնանը՝ երբ ձյունը հալչում է, Վերիլայի վրա առաջանում են լեռնային արագահոս գետեր։ Նրանից դուրս է հոսում միայն Տոպոլնիցան՝ ճանապարհին հավաքելով մի քանի վտակներ։ Այստեղից էլ գալիս է լեռան անվանումը՝ հանդիսանալով Ռիլայի հականիշը՝ «լեռ, լի ջրերով»։

Լեռան հյուսիսային լանջերը ծածկված են խառը կաղնու և հաճարենու անտառներով։ Լեռը մտնում է ЕС «Натура 2000»-ում հատուկ պահպանվող տարածքների ցանկում։ Լեռան մոտակայքով է անցնում Е4 զբոսաշրջային երթուղայինը՝ միացնելով Վերտոշա, Վերիլա. Ռիլա, Պրին և Սլավյանկա լեռները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]