Վենետիկյան պարիսպներ (Նիկոսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դե ֆակտո անկախ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) մայրաքաղաք Նիկոսիա քաղաքի Վենետիկյան պարիսպները պատմական պաշտպանական ամրություններ են եղել։ Դրանց շինարարությունը սկսվել է 1567 թվականին, և ավարտվել է 2 տարի հետո՝ 1569 թվականին։ Այժմ այդ պարիսպները պահպանվել են և հանդիսանում են Կիպրոս կղզու խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1597 թվականին վենետիկցիները ռազմական ինժեներներ՝ Գիուլիո Սավորգնանոյին և Ֆրանցեսկո Բարբարային հանձնարարեցին հատակագծել Նիկոսիա քաղաքում կառուցվելիք պարիսպները, քանի որ հները արդեն պիտանի չէին օգտագործման։ Նպատակը հնարավոր Օսմանյան Թուրքիայի հարձակումներից տեղի բնակչությանը պաշտպանելն էր։ Պարիսպների կառուցման համար քանդվել են մի քանի եկեղեցիներ և բնակավայրեր։ Նոր պարիսպները սկսեցին օգտագործվել 1569 թվականին։

Սակայն նույնիսկ նոր պարիսպները չպաշտպանեցին քաղաքը և բնակիչներին։ 1570 թվականին քաղաը ընկավ Օսմանյան կայսրության Լալա Մուստաֆա փաշայի լծի տակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]