Վենեսուելայի փոստի և փոստային դրոշմանիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենեսուելայի փոստի և փոստային դրոշմանիշերի պատմություն, Վենեսուելայի փոստի և փոստային դրոշմանիշերի պատմությունը լուսաբանում է Վենեսուելայում փոստային կապի զարգացման ընթացքը[1][2]։ Երկրի փոստային վարչությունը 1859 թվականից հրատարակում է սեփական փոստային դրոշմանիշեր և 1880 թվականից անդամակցում է Համաշխարհային փոստային միությանը (ՀՓՄ)։ Վենեսուելայի ժամանակակից փոստային օպերատորը համարվում է Ipostel-ը[3][4]։

Փոստի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելայի տարածքում փոստի պատմությունը պայմանականորեն համապատասխանում է երկու ժամանակահատվածների, երբ նա համարվում էր իսպանական գաղութ և երբ դարձավ հանրապետություն 1821 թվականին նվաճելով անկախություն, սկզբնապես համարվելով Մեծ Կոլումբիայի մի մասը։ Գաղութային շրջանի փոստային առաքումներում կարելի է նկատել մեկ տողանի փոստային նշագրումներ։ Մեծ Կոլումբիայի կազմում եղած ժամանակահատվածի փոստային դրոշմակնիքները ձվաձև էին, 1842-1859 թվականներին դրանք կլորավուն էին։ 1818 թվականից վենեսուելական փոստը Լա-Գուայրից փոխադրվում է Սենտ-Տոմաս դեպի Եվրոպա հետագա առաքումների կազմակերպման նպատակով;

1863 թվականին կապիտան Ռոբերտ Տոդդին (անգլերեն` Robert Todd) և իր ընկերությանը տրամադրվում է մասնավոր կոնցեսիա Լա-Գուայրոյի, Պուերտո-Կաբելյոի և Սենտ-Թոմասի միջև փոստային առաքումներ իրականացնելու համար։ Վերահսկողությունում կատարված բազմաթիվ փոփոխություններից հետո այս նավային փոստային ծառայությունը վերջին հաշվով անցնում է մրցակիցներին։ 1880 թվականի հունվարի 1-ից Վենեսուելան մտնում է ՀՓԾ մասնակից երկրների կազմի մեջ։

1911 թվականից Վենեսուելան համարվում է նաև ամերիկյան երկրների, Իսպանիայի և Պորտուգալիայի Փոստային միության (UPAEP)-ի անդամ[4]։ 1937 թվականի հոկտեմբերի1-ից Իսպանիայի կողմից շրջանառության մեջ մտցվեց ամերիկա-իսպանական պատասխան կտրոնը (իսպանրեն` Cupón-respuesta americoespañol): Այն տարածվում է փոստային միության անդամ երկրներում` ներառյալ Վենեսուելայում մինչև 1956 թվականի փետրվարի 29-ը[5]։ Ներկայունս երկրում փոստային սպասարկման համար պատասխանատու է Ipostel ձեռնարկությունը (Instituto Postal Telegráfico de Venezuela, « Վենեսուելայի Փոստ-հեռագրային ինստիտուտ»), որը ենթարկվում է Գիտության տեխնոլոգիաների և նորարարության գծով ժողովրդական իշխանության նախարարությանը[3][4]։

Փոստային նամականիշերի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1859-1963 թվականներին տպագրվել է 1452 նամականիշեր և 11 բլոկներ։

  • «Correo de Venezuela» («Վենեսուելայի փոստ»)
  • «Federación Venezolana» («Վենեսուելայի Ֆեդերացիա»)
  • «Correo de los Е.Е. U.U. de Veneza» («Վենեսուելայի Միացյալ Նահանգների փոստ»)
  • «Venezuela» («Վենեսուելա»)
  • «Correos de Venezuela» («Վենեսուելայի փոստ»);
  • «Е.Е. U.U. de Venezuela» («Վենեսուելայի Միացյալ Նահանգներ»)
  • «Republica de Venezuela» («Վենեսուելայի Հանրապետություն»)
Վենեսուելայի առաջին փոստային բլոկը, 1944, նվիրված Միջազգային Կարմիր խաչի 80-ամյակին և Վենեսուելայում նրա ստեղծման 37-ամյա տարելիցին, № 429` ըստ Բլանկոի կատալոգի, բլոկի տպագրությունը համարակալված է եղել

:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanco A. Venezuela Catálogo especializado de estampillas. — Caracas, Venezuela, 2009. — 183 p. — ISBN 980-300-176-0.
  • Espejo D., José P. La Filatelia Mundial y Venezolana. — Caracas, Venezuela: Cuadernos Lagoven, Lagoven, S.A., 1990. — 131p. — ISBN 980-259-332-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Венесуэла // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 42. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  2. Венесуэла (Соединённые Штаты Венесуэлы) // Филателистическая география (зарубежные страны): Справочник / Л. Л. Лепешинский. — М.: Связь, 1967. — С. 348—350. — 480 с.
  3. 3,0 3,1 «Venezuela». The UPU: Member countries: Americas (անգլերեն). Universal Postal Union — ВПС: Государства-участники: Венесуэла. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 Países miembros: Venezuela (исп.). La Organización. Montevideo, Uruguay: UPAEP
  5. Restricted Unions Reply Coupons — Generalities, Postal Reply Coupons

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The «Correos» Stamps of Venezuela (англ.). Stamp Resources: Philatelic Library. Jenkintown[en], PA, USA: Apfelbaum, Inc..