Վեկտորային դիագրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեկտորային դիագրամ, պարբերաբար փոփոխվող մեծությունների արժեքների և այդ մեծությունների միջև եղած առնչությունների գրաֆիկական պատկերումը ուղղորդված հատվածների՝ վեկտորների օգնությամբ։ Վեկտորային դիագրամը լայնորեն կիրառվում է էլեկտրատեխնիկայում, ձայնագիտության մեջ, օպտիկայում։ Միևնույն պարբերության պարզ ներդաշնակ ֆունկցիաները, գրաֆիկորեն կարող են ներկայացվել հաստատուն անկյունային արագությամբ պտտվող վեկտորների՝ օրդինատների առանցքի վրա ունեցած պրոյեկցիաներով։ Վեկտորների երկարությունները համապատասխանում են տատանումների ամպլիտուդներին։ Երկու և ավելի տատանումների գումարը կամ տարբերությունը վեկտորային դիագրամի վրա պատկերվում են որպես բաղադրիչ տատանումների վեկտորների երկրաչափական գումար կամ տարբերություն, որոնք ստացվում են զուգահեռագծի կանոնով, իսկ որոնվող մեծության ակնթարթային արժեքը որոշվում է օրդինատների առանցքի վրա գումար վեկտորի պրոյեկցիայով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 363