Վելիսցիխե գյուղի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելիսցիխե գյուղի դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Երկիր Վրաստան
ՏեղագրությունՎրաստան, Կախեթի մարզ, Գուրջաանի շրջան և Վելիսցիխե

Վելիսցիխեն գյուղի դպրոց հայկական ծխական դպրոց, որը գտնվել է Վրաստանի Կախեթի մարզի Գուրջաանի շրջանի Վելիսցիխե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 1874 թվականին։ Նյութական միջոցների սղության պատճառով 1881 թվականին աշխատանքները դեռ ավարտած չի եղել, որի առթիով նշվել է. «...մօտ եօթ տարի սկսուած ծխական ուսումնարանի շինութիւնը դեռևս չէ աւարտուած...: Ինչպէս հաստատ աղբիւրներից տեղեկացել եմ 1874 թւականին Տէր-Ստեփանոս քահանայի թեմական վերատեսչութեան օրով նրա յորդորմամբ սկսուած է այս ուսումնարանի շինութիւնը երկու սենեակներից և տուած է կապալաւ Միքայէլ Քալանթարեանցին և Սերգեյ Վասիլեանցին վեց ամիս ժամանակով...»[1]։ 1880 թվականին Ստեփան Տեր-Մովսիսյանը շենքի շինարարության համար նվիրել է 300 ռուբլի[1]։

Դպրոցն անընդմեջ գործել է մինչև 1885 թվականը, որից հետո փոխարինվել է իգական դպրոցով և Սղնախի գավառի գործակալ Արշակ քահանա Տեր Ստեփանյանի, թեմական նախկին տեսուչ Ղազարոս Աղայանի և ուսուցչուհի Վարվառե Սիմոնյանցի ջանքերով վերաբացվել 1888 թվականին[2]։

1890 թվականին Վելիսցիխե գյուղում բացի իգական դպրոցից գործել է նաև արական դպրոց, որտեղ այլ առարկաներից բացի դասավանդվել է նաև հայոց լեզու․ «Ունին նաև երկու ուսումնարան-տղայոց և օրիորդաց, որոնցից առաջինը պահում է հասարակութեան հաշուով, ուր ուսանում են երկու ազգի երեխաներ. ուսուցիչներ են՝ մի վրացի և միւսը հայ քահանայ, որը բացի կրօնից ուսուցանում է և հայոց լեզու, իսկ վերջինս՝ օրիորդաց եկեղեցական-ծխական միդասեան ուսումնարանը, որը 50-ի չափ աշակերտուհիներ ունի, պահւում է նոյն տեղի հայոց եկեղեցու սահմանեալ տուրքով, մոմավաճառութեան արդիւնքով և աշակերտուհիներից բերած թոշակադրամներով։ Օրիորդաց ուսումնարանը բաւական առաջադիմութիւն է արել։ Այս վրացախօս գիւղում աշակերտուհիները բաւական պարզ խօսում են հայերէն, գրում են և կարդում շատ վարժ...»[3]:

Կառավարության հրամանով 1896-1905 թվականների բոլոր դպրոցները փակվել են։ 1906-1911 թվականին նորից բացվել են, բայց արդեն երկսեռ։

Դպրոցը բազնաթիվ անգամ հայտնվել է նյութական վատ պայմաններում։ 1890 թվականին դպրոցի հոգաբարձության կողմից թեմի առաջնորդ Մամբրե եպիսկոպոսին հղված հայտարարության մեջ նշված է. «Միակ միջոց տարածելոյ զհայախօսութիւն ի վիրախօս հասարակութեան մերում և ծանօթս առնելոյ զնոսա յատկութեանց առաքելական ամենամաքուր եկեղեցւոյ Հայաստանեայց՝ է ազգային ուսումնարան, որպիսին ունի և գիւղս այս յերկուց ամաց հետէ և աշակերտեալ ի նմին օրիորդք ի սուղ ժամանակի բաւական ընտելացեալ են մայրենի լեզուի և տան զմեծ յոյս յառաջադիմութեան, այլ առ ի չգոյէ աղբերաց արդեանց՝ ընդ կարծեօք է յարատևութիւն այնորիկ, իսկ ժողովուրդն, որոց այգիք յանցելումն ամի բոլորովին չորացան և անպտուղ մնացին, կայ յուսաբէկ և ի վերջին աղքատութեան և չկարէ նպաստել յարատևութեան ուսումնարանին, ուստի հարկ է ապաստանել յօժանդակութեան արդեանց եկեղեցւոյ գեղջս»[4]։

Բացի հայկական դպրոցից գյուղում գործել է նաև արքունի (պետական) դպրոց դպրոց, որտեղ հայերեն չեն սովորեցրել։ Դպրոցը գործել է նաև այն տարիներին (1885, 1896-1905 թթ.), երբ կառավարության հրամանով փակ են եղել հայկական դպրոցները։ Այդ դպրոցի աշակերտների և ուսուցիչների մի մասը եղել են հայեր։ 1884 թվականին դպրոցում կրոն է դասավանդել Եղիշե քահանա Տեր-Ղազարյանցը[5]։

Արական ծխական դպրոցի գործունեությունը 1853-1885 թվականների ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Այլ տեղեկություններ Ուսուցիչ Աշակերտներ
1853[6] հիմնադրվել է
1861[6] գործել է
1865[7] 1 37
1866[8] 1 30
1867[9] 1 20
1868[10] 27
1871[9] 31
1872[9] 2 30
1873[11] 2 35
1875[12] Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանց 30
1876[13] 1 32
1877[9] 33
1878[14] 1 30
1882[15] 1 25
1883[16] 1 20
1885[17] Փակվել է

Իգական ծխական դպրոցի գործունեությունը 1888-1911 թվականների ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Այլ տեղեկություններ Ուսուցիչ Աշակերտներ
1888[18] սեպտեմբերի 4-ին բացվել է ուսուցիչ՝ Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանց
1890[19] 56
1891[17] Նունե Օքոյան 50
1892[20] 1 58
1894[21] օր. Մ. Զագունյան 52
1895[17]
1896[22] փակվել է կառավարության հրամանով
1905[23] նախապատրաստվում էին բացմանը
1906[22] բացվել է
1909[24] 1 44
1911[25] 2 50

Երկսեռ ծխական դպրոցի գործունեությունը 1912-1920-ական թվականների ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Այլ տեղեկություններ Ուսուցիչ Աշակերտներ
1912[9] գործել է
1916/17[26] գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության նպաստով
1919[27] գործել է (տարրական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի», 1881, № 273, էջ 2
  2. «Մշակ», 1888, № 129, էջ 2
  3. «Նոր-Դար», 1890, № 51, էջ 2
  4. ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 14, թ. 2
  5. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 42
  6. 6,0 6,1 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան,1987, էջ 607
  7. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3848, թ. 43
  8. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3848, թ. 115
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան,1987, էջ 608
  10. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3853, թ. 12
  11. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3862, թ. 49
  12. ՀԱԱ, ֆ. 56, ց. 3, գ.52, թ. 44
  13. ՀԱԱ, ֆ. 56, ց. 3, գ.62, թ. 13
  14. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3850, թ. 99
  15. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3874, թ. 159-160
  16. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3875, թ. 135-136
  17. 17,0 17,1 17,2 «Արձագանք», 1895, №23, էջ 3
  18. «Նոր-Դար», 1888, №178, էջ 1
  19. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ.3887, թ. 141
  20. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 112
  21. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 165-166
  22. 22,0 22,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1267, թ. 1
  23. Նույն տեղում, գ. 1267, թ. 1
  24. ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 1849, թ. 11
  25. ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 682, թ. 58
  26. «Համբաւաբեր», 1916, № 33-35, էջ 1035
  27. ՀԱԱ, ֆ. 207, ց. 1, գ. 48, թ. 104

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]