Վարենդրա գիտահետազոտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարենդրա գիտահետազոտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բանգլադեշ
ՏեղագրությունRajshahi?
ՎայրRajshahi?
Հասցե6000[1]
Հիմնադրվել է1910
Կայքru.ac.bd/facilities/varendra-research-museum/
Քարտեզ
Քարտեզ

Վարենդրա գիտահետազոտական թանգարան (բանգլա.বরেন্দ্র জাদুঘর ), հայտնի զբոսաշրջության վայր է Ռաջշահիի սրտում և պահպանվում է Բանգլադեշի Ռաջշահիի համալսարանի կողմից։ Այն համարվում է Բանգլադեշի ամենահին թանգարանը։ Այն առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է 1910 թվականին Արևելյան Բանգլադեշում։ Թանգարանն իր գործունեությունը սկսել է Վարենդրա Անուշանդան Սամիտի հավաքածուով (կամ Վարենդրա Ներդրումային կազմակերպություն), և այն ստացավ իր վերջնական անվանումը 1919 թվականին։ Ռաջշահիի Ռաջշահը և Նաթորը, հատկապես արքայազն Շարաթ Կումար Ռայը, նվիրաբերեցին իրենց անձնական հավաքածուները Վարենդրա թանգարանին։ Վարենդրան հղում է տալիս Ճանապադային, որը համագործակցում է ժամանակակից հյուսիսային Բանգլադեշի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարենդրան (կամ Բարինդը) Բենգալյան տարածաշրջան էր, այժմ գտնվում է Բանգլադեշում։ Այն ընդգրկում էր Պունդրավարդանա կամ Պունդրա Թագավորական տարածաշրջանը։ Ըստ Կունինգհամի, Վարենդրայի սահմանը արևմուտքում Գանգեսն ու Մահանանդան էին, արևելքում Կարատոյային, հարավում Պադմային, և հյուսիսում Կուչիբարի և Թերայի միջև երկիր էր։ Վարենդրա Բրամհիմսը ծագել է այս տարածաշրջանից։

Հնագույն Բենգալը չուներ ոչ մի Բրահմաններ այս համայնքում։ Ժողովուրդը հավատում էր, որ բրահմանները եկել են հինդուիզմ քարոզելու, չնայած Վեդիք հինդուիզմ չէր այն, բայց Պուրանիկ հինդուիզմը ավելի շատ ծաղկում ապրեց բուդդայականությունից հետո։ Այս Պուրանիկ հինդուիզմը Բրահմանիզմն էր։ Վարենդրա (Բարենդրա) Բհումին, այսինքն մերօրյա Հյուսիսային Բենգալը, հարավում շուտով տարածեց Բրահմանիզմը։ Շյամալ Վարման, Կշատրիյա Թագավորը բերել է 5 բրահմա Կանուջից Սանակա, Բհարդվաջա, Սավարնա, Սանդիլյա, և Վասիսդա։ Բհադարիյա, Մաիտրեյա, Սաթարը, Բագշրե և Լահերիյա գյուղերում շուտով տարածվեցին Բհադուրիի բրահման, Մոիտրա, Սանյալ, Բագչի և Լահիրի տոհմային համայնքներ։ Սրանք հայտնի դարձան որպես Վարենդրա (Բարենդրա) բրահմաներ։

Վարենդրայի բնակավայրը, որտեղ խոսում են Ճանակաբհու լեզվով, համարվում էր Հին Հնդկաստանի մերձմայրցամաքային ամենածաղկուն տարածքներից մեկը։ Գրական և էպիգրաֆիկ ապացույցները ցույց են տալիս, որ այն Պալա տոհմի թագավորության օրոք մեծ հեղինակություն էին վայելում արհեստավորական դպրոցները, և արվեստի նմուշները արդեն դադարեցին գոյություն ունենալ Սենա դինաստիայի ժամանակներում։

Ռաջշահիի որոշ զարգացած և ժամանակակից քաղաքացիներ արդարացման կարիք ունեին հաստատելու այնպիսի կառույց, որը կարող էր հիշեցնել տարածաշրջանի հրաշալի անցյալը։ Դրանից հետո, 1910 թվականին հաստատվեց «Վարենդրայի գիտահետազոտական կազմակերպությունը»։ Կազմակերպության հիմնադիր Կումար Սարաթ Կումար Ռայը, ով Դիգապատիա արքայական ընտանիքի թագաժառանգն էր, և ում հետ համագործակցում էր առաջատար իրավաբան և հայտնի պատմիչ Ակսայա Կումար Մետրեյան` հեղինակավոր գիտնական պատմության մեջ, արվեստագետ և հնէաբան Ռամապրասադ Չանդրան, և ուրիշներ, բացահայտեցին հնագիտական և պատմական արվեստի պեղված նմուշներ Ռաջշահիի գյուղերում։

Այն համոզմունքը հայտնեց Կումարը, որ եթե հնագիտական հետազոտական կենտրոնը հաստատվի Ռաջշահիում, ապա գտնված նմուշները կպահպանվեն տեղական թանգարանում որպես կարևոր իրեր։ Հետևապես, ընդհանուր առմամբ հնագույն և միջնադարյան Բենգալյան Վարենդրայի տարածաշրջանի պատմական և մշակութային նմուշների հավաքումը, պահպանումը, ուսումնասիրությունն ու հետազոտությունը նպաստեցին թանգարանի հիմնադրմանը։

Վարենդրայի հեետազոտական կազմակերպությունն ու թանգարանը հիմնադրվել է 1910 թվականին Ռաջշահիում։ Հասարակությունը ստանձնում էր թանգարանի սեփականատիրոջ և խնամատարի դերը։ Ինչևէ, սա ձևականորեն հաստատվեց 1910 թվականին սեպտեմբերի 27-ին և գրանցվեց 1914 թվականին ըստ 1860 թվականի Հնդկական հասարակական գործունեության։

Վարենդրա թանգարանը առաջին թանգարանն էր, որ 1910 թվականին հաստատվել է Արևելյան Բենգալիայում։ Այն հիմնադրվել է որպես Վարենդրա Անուշանդհան Սամիթի հավաքածու կամ Վարենդրա հետաքնության հասարակություն, և ստացել է իր հիմնական անունը 1919 թվականին։ Ռաջշահիի Ռաջան և Նաթորը (նշանավոր արքայազն Շարաթ Կումար Ռայ) նվիրաբերել են իրենց սեփական հավաքածուները Վարենդրա թանգարանին։ Վարենդրան հղվում է հնագույն Ջանապադային, որը մոտավորապես համապատասխանում է ժամանակակից հյուսիսային Բանգլադեշին։

Սոմպուր Բիհարայի պեղումները սկսվել է հասարակության և Քալքուտտա համալսարանի կողմից 1923 և 1976 թվականներին, թանգարանը դարձել է Ռաջշահի համալսարանի մի մասը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին պատկերասրահը ունի Հարապպայի քաղաքակրթությունից մնացած հավաքածուներ, իսկ 265 որոշ իրեր` Սամպուրից։ Այն նաև պարունակում է հին Սանսկրիտ, արաբերեն և պարսկերեն ձեռագրեր։
  • Երկրորդ պատկերասրահն ունի բուդդիստական և հինդուիստական քարե և ժամանակակից փայտե քանդակներ։
  • Երրորդ և չորրորդ պատկերասրահներում կան հինդի աստվածուհիների քարե քանդակներ։
  • Պատկերասրահ Հինգերորդը նեռարում է Բուդիիզմի քանդակներ։
  • Վեցերորդ Պատկերասրահը ցույց է տալիս արաբական, պարսկական, սանսկրիտի և հին բենգալերենով գրված քարե գրառումներ և իսլամական ժամանակաշրջանի քարե քանդակներ։
  • Պատկերասրահ է ավելացվել Ռաջշահիի տարածաշրջանի բնիկների և ցեղային մշակույթը ցուցադրելու համար։

Տեղանքի շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիասքանչ տեղանքում գտնվել են երեք գլխավոր կառույցներ։ Առջևի մասում գտնվում է Վարենդրա հետազոտական թանգարանը և աղյուսե պատին պատկերված է թանգարանի կառուցվածքային համակարգը։ Գծավոր ուղղանկյուն շենքն ունի երկու հիմնական սրահներ` վարչական շենք և գրադարան։ Այնտեղ կա բնակելի հարկ պաշտոնատար անձանց, նրանց անձնակազմի և սահմանափակ թվով մենեջերների և տնօրենների համար։ Այս շենքերը կառուցվել են աղյուսով։ Տնօրենի բնակավայրի դիմաց մեծ հին ծառերով շրջապատված պարտեզ կա։

Մատուցվում են գազի, ջրի ծառայություններ, էլեկտրականությունը հասանելի է նաև ինտերնետ, փոստային, կաբելային և բջջային կապերով։

Տեղանքը կառուցված են` հյուսիսում` Հաթեմ Խա Բորո մզկիթը, հարավում` կրծքագեղձի հիվանդության հիվանդանոցը, Չոտո Կուտիրը, Բորո Կուտիրը, իսկ արևելքում` Պադմա գետը, Ռաջշահի Գովտ հիվանդանոցը, Շահեբ շուկայի ճանապարհը, և արևմուտքում Ռաջշահիի երկաթուղային կայարանը, բնակելի գոտիներ, խանութներ։

Թանգարանային կառուցման ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարենդրա հետազոտական թանգարանը կառուցվել է 1910 թվականին Դիգապադիայի Մահարաջայի կողմից։ Թանգարանն ունի պատմական նշանակություն և Բանգլադեշի կողմից թողնված ժառանգություն։ Դարավոր թանգարանը պահանջում է վերականգնում և գոյություն ունեցող թանգարանի տարածքը ոչ համարժեք պահպանելու և ցուցադրելու համար արվեստի բոլոր նմուշները։ Ինչպես նաև գտնվել են հնագիտական տեղանքներ, իսկ արվեստի նմուշները օրեցօր շատանում են։ Արվեստի նմուշների շատանալու հետ մեկտեղ վերջին տարիներին ավելացվել է ֆունկցիոնալ պահանջարկը, այս նախագծի ընդլայնումը դարձել է անխուսափելի` պաշտպանելու հնագույն թանգարանը և արվեստի նմուշները, որոնք սեփական անցյալի մասին տալիս են ավելին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]