Վարդան Կոմիկյան
Վարդան Կոմիկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1915 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Վախճանվել է | հունիսի 13, 1998[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1932) և Արամյան-Ունճյան վարժարան |
Աշխատավայր | Կեդրոնական վարժարան և Էսայան վարժարան |
Վարդան Մինասի Կոմիկյան (հունվարի 9, 1915, Ադափազար, Թուրքիա - հունիսի 13, 1998[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Կոմիկյանը ծնվել է 1915 թվականի հունվարի 9-ին Թուրքիայի Ադաբազար քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է Արամյան և Թորոսյան վարժարաններում։ 1932 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, 1949 թվականից դասավանդել է տեղի Կեդրոնական և Եսայան վարժարաններում, Դպրեվանքում[2]։ Նպաստել է պոլսահայ գրականության զարգացմանը։
Կոմիկյանը մահացել է 1998 թվականին Կ. Պոլիսում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործել է դպրոցական տարիքից։ Առաջին անգամ հրատարակվել է 1932 թվականի «Զարթոնք» ամսագրում Վ. ծածկանվամբ, իսկ «Արեւելք» հավելվածներում հրատարակվել է Վ. Հազանդ գրչանունով։ Թղթակցել է պոլսահայ գրեթե բոլոր օրաթերթին և հանդեսներին։
Լույս են տեսել Կոմիկյանի «Բարի եկար, սէր» (1958), «Համրիչի հատիկներ» (1993) պատմվածքների ժողովածուները, որոնցում գրողի զգացումներն են՝ կապված պատերազմի արհավիրքների, խաղաղության ու սիրո հետ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ եկեղեցու Ներսես Շնորհալի շքանշան (1994)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994, էջ 30 — 536 (հատոր Ա), 780 (հատոր Բ) էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb15719220m
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|