Վարդագույն լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն լիճ
անգլ.՝ Pink Lake

'
45°28′05″ հս․. լ. 75°48′25″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կանադա Կանադա Գատին, Քվեբեկ
Երկիր Կանադա
Վարչատարածքային բաժանում Քվեբեկ
Տեսակ մերոմիկտիկական լիճ
Վարդագույն լիճ (Կանադա)##
Վարդագույն լիճ (Կանադա)

Վարդագույն լիճ (անգլ.՝ Pink Lake, ֆր.՝ Lac Pink), մերոմիկտիկական լիճ, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի Գատինո պարկում։

Լճի անվանումը կապված է ջրերի վարդագույն երանգավորման հետ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռան ամիսներին՝ օգոստոսից սեպտեմբեր, լճի ջրերը ստանում են կանաչ գունավորում։ Դա պայմանավորված է լճում ջրիմուռների զանազան տեսակների առատությամբ։

Ներկայումս՝ ըստ բնապահպանների լիճը գտնվում է ճահճացման վտանգի տակ։ Դրա մեջ կարևոր ազդեցություն ունի մարդու կենսագործունեությունը։ Լճում լողալը արգելվում է։

Լճի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ լճի ստորին լայնություններում բացակայում է թթվածինը, որը լճում կյանքի գոյության կարևոր պայման է։

Ենթադրվում է, որ այստեղ կարող են հայտնաբերվել մի շարք նախապատմական տեսակների մնացորդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն լիճը իր անվանումը ստացել է այն բանից հետո, երբ իռլանդական նորաբնակ ընտանիքը 1826 թվականին մաքրել է ագարակի տարածքը։ Այս տարիներին լճի ջրերը աղի էին և այն ընկալվում էր, որպես օվկիանոսի մի մաս։

Աղի լճից քաղցրահամի վերածնվելու գործընթացը տևել է 3000 տարի։ Այս հանգամանքով է պայմանավորված այն, որ ներկայումս աղի լճի մի շարք կենդանատեսակներ հարմարվել են լճի քաղցրահամ ջրերին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդագույն լիճը խորհրդանշական դեր ունի ֆրանսիացի հեղինակ Ֆրեդ Վարգասի «Մաքրեք այս մաքուր արյունը իմ ձեռքերից» վեպի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jakeman, Jane (2007 թ․ փետրվարի 21). «Wash This Blood Clean From My Hand by Fred Vargas, trans. Sian Reynolds». The Independent. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդագույն լիճ» հոդվածին։