Վասիլի Բելոկռիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Բելոկռիլով
Ծնվել էհունվարի 30, 1938(1938-01-30)
ԾննդավայրDerezovka, Վերխնեմամոնսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 22, 1996(1996-05-22) (58 տարեկան)
Մահվան վայրՎերխնիյ Մամոն (գյուղ, Վերխնեմամոնսկի շրջան), Վորոնեժի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրող

Վասիլի Ալեքսեևիչ Բելոկռիլով (հունվարի 30, 1938(1938-01-30), Derezovka, Վերխնեմամոնսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 22, 1996(1996-05-22), Վերխնիյ Մամոն (գյուղ, Վերխնեմամոնսկի շրջան), Վորոնեժի մարզ, Ռուսաստան), ռուս լրագրող, խորհրդային գրող, ԽՍՀՄ Գրողների և ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի հունվարի 30-ին Վորոնեժի շրջանի Դերեզովկա գյուղի (այժմ՝ Վերխնեմամոնսկովո) աշխատավորների ընտանիքում։ Հայրը՝ Ալեքսեյ Իվանովիչ Բելոկռիլով (1913-1943), ֆիննական պատերազմի (1939-1940) մասնակից է, այնուհետև՝ որպես կամավոր, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որտեղ անհետ կորել է։ Մայրը՝ Պրասկովյա Անդրեեվնան է, վերջինս երկու տարի ապրել է այրիի կարգավիճակում[1]։

Յոթամյա կրթությունը ստացել է Դերեզովկայի գյուղական դպրոցում, որից հետո սովորել է Նոր Կալիտվայի միջնակարգ դպրոցում։ Ըստ հիշողությունների՝ նրա սիրելի առարկաներն էին գրականությունն ու ռուսաց լեզուն (ուսուցիչները պատմում էին, որ Բելոկռիլովը, սովորաբար բանաստեղծություններ է գրել շարադրությունների մեջ)։ Դպրոցական տարիներին տիրապետում էր կիթառի, և իր նվագակցությամբ կատարում էր ռուսական ժողովրդական երգեր, կազակներ և այլ երգեր, սիրում էր ռոմանսներ, հաճախ նա էր գրում բառերն ու երաժշտությունը։ Շատ էր կարդում, անգիր գիտեր ռուս գրողների բանաստեղծությունները և ինքն էլ հետաքրքրվել է բանաստեղծություններով, գրել է պատմություններ։ Նրա առաջին հրապարակումները եղել են «Պիոներական ճիշտը» ամսագրում։

Տասամյա կրթությունը ավարտելուց հետո՝ 1958 թվականին, Վասիլին աշխատանքի է ընդունվել Նոր Կալիտվայի շրջանային ամսարգում։ 1959 թվականի մարտին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ 1963-1968 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն հանգամանքների բերումով չի կարողացել ավարտել ուսումը։ Ավելի ուշ ուսանել և ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրականության բաժինը։

Աշխատել է Վորոնեժի մարզի շրջանային թերթերի խմբագրություններում՝ Նովոկալիտվենի «Կարմիր դրոշը» (1958-1959), վերին Կեմերովո՝ «Կոլտնտեսական կյանք» (1959-1962), Կալաչևսկի «Գյուղական աշխատավոր» (1962-1968)։ Որպես ուսուցիչ դասավանդել է Դերեզովկայի միջնակարգ դպրոցում (1971)։ Այն թերթերում, որտեղ աշխատել է Վասիլի Բելոկռիլովը, ղեկավարել է «Որսորդի անկյուն» (Կոլտնտեսային կյանք), «Բնություն, որսորդություն, ձկնորսություն» (գյուղական աշխատավոր) բաժինները, ինչպես նաև իրեն փորձել է ֆելետոնիստի և երգիծաբանի դերերում։ «Երգիծաբանական զարդարանք» խորագրում հայտնվել են «Նրա անունը քաղքենի է», «Օհ, այդ ատամները», «Կոմարովը գնացել է հյուր» (1962) հոդվածները։ Գրել է նաև հեքիաթներ՝ («Բարբոսը և բզեզը»,1962)։ Բացի ամենօրյա թերթային թղթակցությունի, Բելոկռիլովը գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ Առաջին պատմվածքները հայտնվել են 1961 թվականին «Կոլտնտեսական կյանք» թերթում, դրանք էին «Ինչպես Եգորը ընկավ հիվանդանոց», «Գործընկեր», «Մոլագար-Գեղեցկուհի» (այդ պատմվածքը ավելի ուշ ուղարկվել են Կոնստանտին Սիմոնովին, վերջինիս կողմից բարձր են գնահատվել), «Երեքը ճանապարհին», «Ավդեև «գնդացիր»», մեկ տարի անց՝ «Բուշույ», «Յաշկա և Մարիա Նիկոլայեվնա»։ Կալաչևսկական թերթում է հրապարակված նաև 1962 թվականի ապրիլի 22-ի «Գիշերային ձայներ» պատմվածքը, որից հետո, նույն թերթում՝ «Գնում» պատմվածքը (1963), թերթերում հանդիպում են նրա «Զգոն եղե՛ք», «Անուշադիր մայրը» բանաստեղծությունները։ 1963 թվականի սեպտեմբերին երիտասարդ լրագրող Վասիլի Բելոկռիլովը Վորոժնովում մասնակցել է լրագրողների տարածաշրջանային սեմինարին։ 1969 թվականին, Մոսկվայում մասնակցել է երիտասարդ գրողների 5-րդ համամիութենական հանդիպմանը։ 1971 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի գրողների միությունը և Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեն, Տուլայում անցկացնում են համառուսաստանյան երիտասարդ գրողների հանդիպում, ուր Վորոնեժի գրական կազմակերպությունից ուղարկում են երիտասարդ Վասիլի Բելոկռիլովին և Եվգենիյ Նովիչիխինին։ Այդ հանդիպման ժամանակ Բելոկռիլովի ստեղծագործությունը շատ բարձր է գնահատվում և նա դառնում է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1972 թվականի հոկտեմբերի 30-ին ընդգրկվել է ԽՍՀՄ-ի գրողների միության կազմում, որպես պրոֆեսիոնալ գրող։ Բելոկռիլովը ապրել է Վորոնեժի մարզի Կալաչ քաղաքի Նոր Կալիտվա գյուղում։ Կյանքիի վերջին երկու տարիները անցկացրել է Դերեզովկա գյուղում։

Մահացել է 1996 թվականի մայիսի 22-ին (ինֆարկտից)[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվա և Վորոնեժե քաղաքներում դուրս եկած 9 կայնքի մասին գրքերի հեղինակ։ Աշխատելով Կալաչևսկական թերթում՝ 1962 թվականին, Բելոկռիլովը կապ է հաստանում հայտնի գրող՝ Կոնստանտին Միխաելովիչ Սիմոնովի հետ, ում որոշում է ուղարկել իր պատմվածքները՝ խնդրանքով՝ դրանք մշակել և գնահատել։ Սիմոնովը բարձր է գնահատել սկսնակ գրողի կարողությունները։ Հմուտ գրողը դարձավ Բելոկռիլովի գրական դաստիարակը։ Առաջին գիրքը՝ «Արևի տակ հանգիստ չկա» լույս է տեսել 1966 թվականին, Մոսկվայի «Սովետական Ռուսաստան» հրատարակչությունում, որը գրախոսեց Սիմոնովը և օգնեց հրատարակության հարցերում։ Բելոկռիլովին ու Սիմոնովին կապում էր երկար ընկերությունը, պահպանվել է 1962-1975 թվականների ծավալուն նամակագրության մի մասը։ Բացի արձակ պատմությունների գրել է նաև բանաստեղծություններ, բայց դրանք չի հրապարակել։ Տպագրվել են «Երիտասարդ պահակ», «Ոտքի» ամսագրերում, կենտրոնական, տարածքային և շրջանային թերթերում։ Նրա մահից հետո փոքր տպաքանակով լույս է տեսել «Հողը բոլորին է պահում» անավարտ վեպը[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևի տակ հանգիստ չկա-պատմվածք,Մոսկվա՝Սովետական Ռուսաստան - 1966
  • Գարունը սկսվում է ամպրոպից-պատմվածք - Վորոնեժ Կենտրոնական Սև երկիր գրքի հրատարակչություն - 1967
  • Պաղպաղակե խնձորներ - պատմություն - Վորոնեժ - 1968
  • Երկնագույն ձյան երկիր - պատմվածքների ժողովածու՝ Մոսկվա՝ Սովետական Ռուսաստան - 1971
  • Կապ՝ պատվածք - Վորոնեժ Կենտրոնական Սև երկիր գրքի հրատարակչություն - 1973
  • Ջրհեղեղ՝ պատմություն և պատվածքներ - Մոսկվա՝ Ժամանակակից - 1979
  • Կյանքը ինչպես կյանք՝ ռոմանս, մաս առաջին - Վորոնեժ Կենտրոնական Սև երկիր գրքի հրատարակչություն - 1982
  • Տանը - պատմություն - Վորոնեժ Կենտրոնական Սև երկիր գրքի հրատարակչություն - 1985
  • Երկար շաբաթ - պատմվածքներ՝ Կենտրոնական Սև երկիր գրքի հրատարակչություն - 1988
  • Հողը պահում է բոլորին - չգրված ռոմանս - Դերեզովկա, Դոլգոպոլով և որդիներ - 2006
  • Ինչպես Եգոր պապը ընկավ հիվանդանոց՝ պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1961 թ. փետրվարի 19։
  • Գործընկեր՝ պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1961 թ. մայիսի 1։
  • Երեքը ճանապարհին՝ պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1961 թ. սեպտեմբերի 10։
  • Գնդացիր Ավդեև՝ պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1961 թ. նոյեմբերի 6։
  • Յոթ շերտ, յոթ պերչին՝ հումորային պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1961 թ. դեկտեմբերի 5։
  • Բուշույը որսորդական կենցաղից - Կոլտնտեսական կյանք 1962 թ. փետրվարի 7։
  • Յաշկա և Մարիա Նիկոլաեվնա՝ պատմվածք - Կոլտնտեսական կյանք 1962 թ. մարտի 7։
  • Գիշերային ձայներ՝ պատմվածք - Գյուղական աշխատավոր 1962 թ. ապրիլի 22։
  • Գնում՝ պատմվածք - Գյողական աշխատավոր 1963 թ. հունվարի 1։
  • Հայրենիքի հաստատում - Ռոստովի Նով 1973 հունիսի 12։
  • Անխորտակելի կապ - Ռոստովի Նով 1974 թ. հոկտեմբերի 12։
  • Շաբաթվա երեկո՝ պատմվածք - Ոտքի 1981 թ. համար 1։
  • Եվ մեզ սպասում է օրը՝ հատված գրվածքից - Ռոստովի Նով 1989 թ. հունիս-հուլիս[4][2][5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.obd-memorial.ru/html/info.htm?id=58399369
  2. 2,0 2,1 Voronezh calendar
  3. Белокрылов Василий | Журнальный мир
  4. ««Эх, лучше, солнце, ты лучами брызни…» - Библиотека - Литературная страница - РУССКОЕ ВОСКРЕСЕНИЕ; ?>». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  5. Страна голубых снегов: Рассказы - Василий Алексеевич Белокрылов - Google Книги
  6. http://rospisatel.ru/luzenko-bel.htm
  7. Александр Лисняк | Секция Воронежских писателей «ПРОФИ»
  8. «Возрождение России или … человека? - Статьи - РУССКОЕ ВОСКРЕСЕНИЕ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  9. Симонов помог и благословил (Иван Болдырев) / Проза.ру