Վաչագան Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Մարտիկի Աղասյան
24 մայիսի, 1964 - 26 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Խոջալու
Պաշտոնդասակի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վաչագան Աղասյան (24 մայիսի, 1964, Ստեփանակերտ - 26 փետրվարի, 1992, Խոջալու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչագան Աղասյանը ծնվել է 1964 թ. մայիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ստեփանակերտի մեքենաշինական գործարանում, Էստոնիայում վեցամսյա դասընթացներ և մասնագիտական որակավորում ստանալուց հետո, աշխատանքի է անցել «Հայգազ» տրեստի թիվ 8 շինմոնտաժային վարչությունում։ Կամավորագրվել է պաշտպանական բանակում։ ԻՊՈՒ-ի 5-րդ վաշտում դասակի հրամանատար էր։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 26-ին՝ Խոջալուի կրակակետի վերացման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]