Վանատի Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանատի Ալիև
Ծնվել էհունիսի 6, 1958(1958-06-06)
ԾննդավայրՄախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 1, 2012(2012-06-01) (53 տարեկան)
Մահվան վայրՄախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան

Վանատի Շարիպովիչ Ալիև (հունիսի 6, 1958(1958-06-06), Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2012(2012-06-01), Մախաչկալա, Դաղստանի Հանրապետություն, Ռուսաստան), Դաղստանի Հանրապետության վաստակավոր արտիստ[1], «Դաղստան Հանրապետությանը մատուցած ծառայությունների» համար շքանշանի ասպետ[2]։

Կենսագրությում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հունիսի 6-ի Մախաչկալայում։ 1975 թվականին ավարտել է Մախաչկալայի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետոա աշխատել է որպես վերամբարձ կռունկի կռունկավարի աշակերտ։ Սովորել է Դաղստանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1981 թվականին։ Նույն տարում նա աշխատանքի է ընդունվել «Դաղստանգլխջրշինի» մատակարարման բաժնում։ 1984 թվականին Վանատին հրավիրվել է աշխատելու Կոմերիտմիության քաղկոմում, այնուհետև տեղափոխվել Մախաչկալայի Լենինյան շրջկոմ։ 1978 թվականից եղել է էստրադային մանրապատումների ուսանողական թատրոնի թիմի անդամ, միաժամանակ մասնակցել է «Նոգինի ակումբ» պատանի հանդիսատեսի թատրոնին և «Մախաչկալայի թափառարջիկները» ՈՒՀԱ թիմին։ Մասնակցել է «Прожекторперисхилтон» հեռուստատեսային շոուին, «Մեկը բոլորի համար» սքետչ-կոմին, ինչպես նաև «Горцы от ума» նախագծին։ 2011 թվականին Վանատին տարել է ուղեղի կաթված։  Երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2012 թվականին հունիսի 1-ին[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1982«Կուբաչիական ապարանջանի առեղծվածը» (ռեժիսոր՝ Ռաֆայել Գասպարյանց) – գլխավոր հերոսի ընկերը
  2. 1998 – «Разные песни по-любому»
  3. 2002 – «Разные песни по-любому 2»
  4. 2005 – «Разные песни по-любому 3»
  5. 2007 – «Разные песни по-любому 4»
  6. 2008 – «Прожекторперисхилтон» – Մարեկ Ռուզիչկա
  7. 2008 - «Горцы от ума»
  8. 2009 – «Уральские пельмени» – կամեո
  9. 2009-2010«Մեկը բոլորի համար» – Թիմուր
  10. 2010«Հայրիկի աղջիկները» – տաքսու վարորդ
  11. 2010 - «Մի անգամ ոստիկանությունում», ավագ լեյտենանտ Կակաբաձե Գեորգի Իվանովիչ
  12. 2010 – «Горцы от ума 2»
  13. 2010 – «Խաղալիքներ» – Գամզատ Ռասուլովիչ («Кизлярский Орёл» սրճարանի տնօրեն)
  14. 2011«Համբույր պատի միջով»
  15. 2011 – «Мосгорсмех»

Ծանութագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Председателя Госсовета РД М. М. Магомедова от 27.06.1997 за № 192 (Собрание законодательства РД, 1997, № 6)
  2. Указ Президента РД от 14.10.2011 г. № 167 О награждении орденом «За заслуги перед Республикой Дагестан» Алиева В. Ш., Мкртычана К. А. и Шабатаева Ш. Д.(չաշխատող հղում)
  3. http://www.riadagestan.ru/news/2012/6/1/137263/ Արխիվացված 2012-06-04 Wayback Machine Скончался Ванати Алиев

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]