Վայմանգու (գեյզեր)
Արտաքին պատկերներ | |
---|---|
Վայմանգու գեյզերը (1908 թվականի լուսանկար) |
Վայմանգու (անգլ.՝ Waimangu), Նոր Զելանդիայի հյուսիսում գտնվող Ռոտոռուա քաղաքից 20 կմ հարավ-արևելք՝ Վայմանգու հովտում գտնվող չգործող գեյզեր։
Ենթադրվում է, որ գեյզերի ձևավորմանը նպաստել է 1886 թվականի հունիսի 10-ի Տարավերա հրաբխի ժայթքումը[1]։ Գեյզերը առաջին անգամ գործել է 1900 թվականին[2]։ Վայմանգուի ժայթքումները եղել են ոչ պարբերաբար 5-ից մինչև 30 ժամ հաճախականությամբ։ Յուրաքանչյուր ժայթքման ժամանակ գեյզերը արտամղել է մոտ 800 տոննա ջուր և քարեր, որոնք բարձրացել են 400-460 մետր։ Այս ամենի շնորհիվ գեյզերը համարվել է աշխարհի ամենամեծն ու հզորը[3]։
Վայմանգուի յուրաքանչյուր ժայթքում ազդեցիկ տեսարան է եղել, և կարճ ժամանակում գրավել է բազմաթիվ մարդկանց ուշադրություն, և չնայած վտանգին՝ բազմաթիվ զբոսաշրջիկների սիրելի վայր է դարձել։
Հայտնի է մեկ դժբախտ դեպք։ 1903 թվականի օգոստոսի 31-ին չորս զբոսաշրջիկ անտեսելով գիդի զգուշացումները մոտեցել են գեյզերի խառնարանին վտանգավոր տարածության վրա և ժայթքման ժամանակ զոհվել արտանետված ցեխի զանգվածից[4]։
Գեյզերի անունը մաորիներ լեզվից թարգմանաբար նշանակում է «սև ջուր», ինչը կապված է արտաժայթքվող ցեխի զանգվածի յուրահատուկ գույնով։
1904 թվականի նոյեմբերի 1-ին Վայմանգու գեյզերը ժայթքել է վերջին անգամ։ Ենթադրվում է, որ գեյզերի ակտիվության վրա ազդել է դրան նախորդած սահանքը, որն էլ փոխել է հարակից ստորգետնյա ջրերի հունը։ Նաև ազդել է Տարավերա լճի մակարդակի 11 մետր իջնելը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Moore, E. S. (November-December, 1917). «The Active Volcanoes of New Zealand». The Journal of Geology. University of Chicago Press. 25 (8): 708.
- ↑ Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз. — ISBN 5-7707-2044-1
- ↑ 3,0 3,1 MacLaren, J. Malcolm (November, 1906). «The Source of the Waters of Geysers'». The Geological Magazine. Cambridge University Press. 3 (11): 512.
- ↑ United Press Association (1903 թ․ օգոստոսի 31). «WAIMANGU GEYSER - 1903». New Zealand Disasters and Tragedies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Waimangu geyser: the world’s largest, 'Hot springs, mud pools and geysers', Te Ara - the Encyclopedia of New Zealand. Updated 5 November 2007.
- Images of the Waimangu Geyser from the Alexander Turnbull Library's Unpublished Collections
- Steam Clouds, Waimangu Geyser, New Zealand picture Արխիվացված 2011-06-12 Wayback Machine, State Library of Victoria
- Waimangu Volcanic Valley Официальный сайт долины Уиамангу(անգլ.)