Վաճառական Մոլչանովների կրպակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաճառական Մոլչանովների կրպակ
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Հիմնադրված է19-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Մոլչանովների կրպակ (ռուս.՝ Лавка купцов Молчановых), շենք Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի պատմական կենտրոնում[2]։

Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-PP որոշմամբ հուշարձանին շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակագծում ուղղանկյունաձև մեկհարկանի շենքը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում և տեղադրված է հյուսիս-հարավ առանցքով։ Գլխավորը հյուսիսային ճակատն է, որը նայում է Լենինի փողոցին (նախկին Բոլշայա Մոսկովսկայա)։ Շենքը կառուցվել է XIX դարի վերջին և այն ժամանակվա աղյուսային ոճի փոքր առևտրային շինության օրինակ է, թաղամասի հորինվածքում զբաղեցնում է շարքային դիրք[4]։

Փողոցային ճակատն ունի կենտրոնաառանցքային հորինվածք։ Ճակատի անկյունները ամրացված են դեկորացված մակերես ունեցող թիակներով։ Կենտրոնական մասը նշվում է մուտքի դռնատեղով և նրա վերևում` ատտիկոսի բարձր մասով։ Դռան կողքերին երկու պատուհաններ են։ Լուսամուտատեղերը շրջանակված են բարդ ձևերի աղյուսե երեսկալներով, պատուհանների զարդաքիվերը ոճավորված են բարոկկո ոճով։ Դռան երեսկալը լրացված է ատամնիկներ ունեցող եռանկյունաձև ճակտոնով։ Լողաթներն ու ատամնիկները պատուհանագոգի ներքևի գոտում դեկորավորում են պատուհանների տակի տարածքը։ Պատն ավարտվում է ատամնիկների գոտիով քիվով և բարդ ուրվապատկերների ատտիկոսներով։ Ատտիկոսի դիմային մակերեսը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է լողաթներով և ատամնիկներով։ Կենտրոնական մասը դեկորացված է արևանշանով։ Շենքի մնացած ճակատներն ունեն շատ պարզ լուծում, առանց որևէ դեկորի օգտագործման[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28.12.2001
  2. «Лавка купцов Молчановых». kartarf.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  3. «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru (ռուսերեն). Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. Свод памятников, 2008, էջ 366
  5. Свод памятников, 2008, էջ 367

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]