Վաղարշապատ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշապատ
Ամբողջական անուն «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբ
Հիմնադրում 1967
Երկիր  Հայաստան
Քաղաք Վաղարշապատ
Մարզադաշտ Վաղարշապատ
Տարողունակություն 3000
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Վաղարշապատ քաղաքից։ Հիմնադրվել է 1967 թվականին։

Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967-1988՝ «Արաքս» Էջմիածին
  • 1988-1992՝ «Զվարթնոց» Էջմիածին
  • 1992-1993՝ «Զվարթնոց» Վաղարշապատ
  • 1993-1997՝ ԲՄԱ-«Արայի» Վաղարշապատ
  • 2003-2005՝ «Վաղարշապատ»[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հայաստանի անկախ առաջնության անցկացումն ակումբը ոչ մի առանձին հաջողության չի հասել։ Միայն 1990 թվականին են սկսել պրոֆեսիոնալ մակարդակում նրա ելույթները ԽՍՀՄ երկրորդ լիգայում, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։

1992 թվականից թիմը հանդես է եկել Հայաստանի բարձրագույն լիգայում՝ նորամուտային մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնելով 10-րդ տեղը և պահպանելով իր տեղն էլիտայում հաջորդ տարի։

Հայաստանի գավաթի խաղարկությունում ակումբը հասել է մինչև 1/4 եզրափակիչ և զիջել Երևանի «Վան» ակումբին 0:2 հաշվով։ Այդ արդյունքը մնացել է լավագույնն անկախ Հայաստանի մրցաշարերում ակումբի ելույթների շարքում։

Հետագայում զբաղեցնելով 13-րդ, ապա 14-րդ տեղերը՝ ակումբն անցել է Առաջին լիգա, որտեղ շարունակել է իր ելույթները։ 1995 թվականի ոչ պաշտոնական առաջնությունում թիմն զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել փոքր բրոնզե մեդալների։ Սակայն երկու տարի անց թիմը հրաժարվել է մասնակցել մրցաշարերին։

Ակումբի վերածնունդը տեղի է ունեցել վեց տարի անց՝ «Վաղարշապատ» նոր անվանումով, ինչը դարձել է նշանակալի դեպք Առաջին լիգայում։ Մրցաշրջանի արդյունքում ակումբն արժանացել է փոքր արծաթե մեդալների, սակայն այդ ժամանակվա կանոնակարգը երկրորդ տեղն զբաղեցրած թիմին թույլ չի տվել անցնել Պրեմիեր լիգա։

2014 թվականի մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է 4-րդ, 2005 մրցաշրջանում՝ 8-րդ տեղը։ 2005 թվականի մրցաշրջանի ավարտից հետո ակումբը դադարեցրել է իր գոյությունը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (1) – 2003
  • Առաջին լիգայի բրոնզե մեդալակիր (1) – 1995

Ակումբի գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վ. Եղիազարյան (1990)[2]
  • Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սամվել Այվազյան (1991)
  • Հայաստան Արկադի Անդրեասյան (1992-1993)
  • Հայաստան Աշոտ Մարտիրոսյան (1993)
  • Հայաստան Ռուդիկ Ավանեսյան (1993)
  • Հայաստան Ղևոնդ Պողոսյան (1994)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia. First league». RSSSF. RSSSF. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  2. Состав команды на 1990 год(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]