Վահագն Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Գարագաշյան
Ծնվել է1967
ԾննդավայրԱնջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
ԿրթությունՀայկազյան համալսարան (1989) և Մոնաշի համալսարան (1992)
Մասնագիտությունխմբագիր և բանաստեղծ

Վահագն Վազգենի Գարագաշյան (1967, Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), խմբագիր, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան, ապա՝ Բեյրութի Սուրեն Խանամիրյան ազգային վարժարաններում (1984-1986 թվականներին), Հայկազան համալսարանում (1986-1989 թվականներին), Մելբուռնի Մոնաշե համալսարանում (1992 թվական)։

1991 թվականին հաստատվել է Ավստրալիայում, 1 տարի եղել է Սիդնեյի «Հորիզոն» ռադիոժամի տնօրենը։

1995 թվականին փոխադրվել է ԱՄՆ։

1995-1996 թվականներին՝ «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագրի օգնական, 1996-1999 թվականներին՝ խմբագիր, 1999 թվականից՝ ՀՅԴ Կանադայի կենտկոմի «Հորիզոն» պաշտոնաթերթի խմբագրապետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։