Վալտեր Շոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Շոնիա
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 22, 1936(1936-03-22) (88 տարեկան)

Վալտեր Շոնիա (ռուս.՝ Ва́льтер Алекса́ндрович Шо́ния, մարտի 22, 1936(1936-03-22)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։

1964 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1964 թվականից մինչև 1975 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների բաժանմունքի, Թուրքիայում ԽՍՀՄ դեսպանատան, Ստամբուլում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1980-1986 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների բաժնի առաջին քարտուղար, Լաոսում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի դիվանագիտական ղեկավար աշխատողների կատարելագործման դասընթացների լսորդ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների բաժնի խորհրդական։
  • 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների բաժանմունքի փորձագետ։
  • 1988-1992 թվականներին Թուրքիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1992 թվականի մարտի 2-ից մինչև 1995 թվականի հունիսի 25-ն Ադրբեջանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1992 թվականի մարտի 18-ից մինչև 1992 թվականի հոկտեմբերի 12-ն Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ բանակցություններում, որը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում, եղել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի մարտի 18)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 02.03.1992 № 219 «О назначении Шония В.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Азербайджанской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 15.06.1995 № 645 «Об освобождении Шония В.А. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Азербайджанской Республике»
  3. «Указ Президента Российской Федерации от 18.03.1992 № 265 «О назначении руководителя делегации Российской Федерации на переговорах с Азербайджанской Республикой»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 12.10.1992 № 1197 «Об освобождении Шония В.А. от обязанностей руководителя делегации Российской Федерации на переговорах с Азербайджанской Республикой»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 18.03.1992 № 275 «О присвоении Шония В.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. — М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. — С. 743. — ISBN 5-86564-033-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]