Վալիդուբ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալիդուբ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՀնչյունավորումԲորիս Անդրեև[1]
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1952

Վալիդուբ (ռուս.՝ Валидуб), խորհրդային մուլտֆիլմ, որը 1952 թվականին ստեղծել է ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկոն` ըստ չեխական ազգային հեքիաթների մոտիվների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի գյուղում ապրում էր պատանի Յանեկը։ Մի անգամ նա ուղևորվում է աշխարհ տեսնելու, իրեն ցույց տալու, իր բոգատիրյան ուժով պարծենալու։ Եվ իսկապես, Յանեկը շատ ուժեղ էր. արջին հաղթել էր, դարավոր կաղնին մերկ ձեռքերով հողից դուրս էր քաշել։ Եվ այդ պատճառով նրան անվանել են Վալիդուբ։ Բայց նրա ուժերը ոչ ոքի ոչ օգուտ էին բերում, ոչ էլ ուրախություն։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա փլված քարերից մաքրում է լեռնային գետի հունը և օգնում երաշտից տառապող մարդկանց, նա բարի համբավ է ձեռք բերում։ Եվ այդ ժամանակ գեղեցկուհի Մարյուշկան, ծեր իմաստուն մեղվաբույծի աղջիկը, Յանեկին քնքշորեն է նայում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
սցենարի հեղինակ Լյուդմիլա Վեպրիցկայա
բեմադրող նկարիչ Ալեքսանդր Տրուսով
նկարիչ մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Միխայիլ Բոտով, Բորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Վլադիմիր Դանիլևիչ, Վալենտին Լալայանց, Նադեժդա Պրիվալովա, Ֆեոդոր Խիտրուկ, Վիկտոր Լիխաչև, Բորիս Մեերովիչ, Կ. Նիկիֆորով, Գենադի Ֆիլիպով
նկարիչ Վերա Վալերիանովա, Վերա Ռոջերո, Իրինա Սվետլիցա, Ի. Կեշա
օպերատոր Նիկոլայ Վոինով
հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
երաժշտական ձևավորումը Վ. Սմիրնովի
մոնտաժող Նինա Մայորովա
ռեժիսորի օգնական Բորիս Պետին
տեխնիկական օգնական Ե. Նովոսելսկայա
նկարիչի օգնական Վ. Վասիլենկո
խմբագիր տեղեկություններ չկան
մուլտֆիլմի տնօրեն տեղեկություններ չկան

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի հնչյունավորում. Յու. Պարնես, Յուլեն Բալմուսով, Բորիս Տոկարև, Տատյանա Կանաևա, Ալեքսանդր Կոտով, Վիտալի Օվանեսով, Վլադիմիր Կոնկին, Իրինա Մալիկովա
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և նորից հնչյունավորվել է «Ատուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տեղեկությունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական արձագանք է գտել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ` պրոֆեսիոնալ հանրության կողմից[4][5]։ Վերականգնման որակը ևս երբեմն քննադատվել է։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբում ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում «Խոշոր պլան» կինոընկերության կողմից VHS ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի «Ծղոտե ցլիկը», «Հրաշք ջրաղաց» և «Տայգայական հեքիաթ» ժողովածուներում։ 1990-ական թվականներին մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է Studio PRO Video ընկերության խորհրդային լավագույն մուլտֆիլմերի ժողովաուծում, իսկ 1990-ական թվականների կեսերին` «Սոյուզ» կինոստուդիայի մուլտֆիլմերի ժողովածուում։

Մուլտֆիլմը բազմաթիվ անգամ DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուներում, ինչպես օրինակ`

  • Աշխարհի ժողովրդների հեքիաթները, Սոյուզմուլտֆիլմ ստուդիա, երկրորդ թողարկում, DVD ձևաչափ, ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն։ Հավաքածու մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը` «Դեղին արագիլը» (1950), «Լյու եղբայրները» (1953), «Խիզախ Պակը» (1953), «Վալիդուբ» (1952), «Կապիկը Սարուգասիմա կղզուց»(1970)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. DVD «Сказки народов мира» Выпуск 2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]