Վալերիանաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալերիանաթթու, կատվախոտաթթու, C_4H_9COOH, միահիմն սահմանային օրգանական թթու։ Հայտնի են վալերիանաթթվի չորս իզոմերներըվալերիանաթթու՝ CH_3(CH_2)_3COOH, իզովալերիանաթթու՝ (CH_3)_2CHCH_2COOH, մեթիլէթիլքացախաթթու՝ CH_3CH_2CH(CH_3)COOH և եռմեթիլքացախաթթու՝ (CH_3)_3CCOOH։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկներ են։ Վալերիանաթթվի որոշ ածանցյալներ ախտահանիչ են, էսթերները՝ մեծ մասամբ բուրավետ (մրգի, ծաղիկի հոտով) նյութեր։ Իզովալերիանաթթուն ստանում են կատվախոտի արմատներից՝ ջրային գոլորշու հետ թորելով (նաև սինթետիկ եղանակներով)։ Օգտագործվում է դեղամիջոցներ՝ վալիդոլ, բրոմիզովալ և այլն պատրաստելու համար։ Նրա իզոամիլային էսթերը՝ «խնձորի էսենցիա» օգտագործվում է սննդի արդյունաբերությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png