Վազգեն Ֆիշյան
Վազգեն Ֆիշյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան |
Մասնագիտություն | հաղորդավար |
Վազգեն Ֆիշյան (օգոստոսի 10, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազգեն Ֆիշյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 10-ին՝ Երևանում[1]։ Ավարտել է Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցը՝ 2008 թվականին։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է Երևանի Էդվարդ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, միաժամանակ «Արարատ» փողային նվագախմբում նվագել է սաքսոֆոն։
2008-2012 թվականներին Վազգեն Ֆիշյանը սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում և ստանցել լեզվաբան-երկրագետի որակավորում։ Ուսանողական տարիներին եղել է համալսարանի՝ ՈւՀԱ ուսանողական լիգայի անդամ։ 2010 թվականին հաղորդավար Արմեն Սարգսյանի հետ հիմնադրել է «AV Production» պրոդյուսերական կենտրոնը և հանդիսանում է այդ կենտրոնի փոխտնօրենը։ Որպես լրագրող 2011 թվականին աշխատել է «Հայեր» ամսագրում։
Նկարահանվել է մի շարք երաժշտական և գովազդային տեսահոլովակներում, օրինակ Հայաստանի անկախության 20-ամյակի ֆոտոշարքերում և հոլովակներում։ 2012-2014 թվականներին եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդման հաղորդավարը։ 2014-2016 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի Զիված Ուժերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Վազգեն Ֆիշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.