Սև ավազների մեջ (ֆիլմ)
Սև ավազների մեջ ռուս.՝ В чёрных песках | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ, արկածային ֆիլմ և իսթերն |
Թվական | 1973 |
Ռեժիսոր | Իսկանդեր Խամրաև |
Դերակատարներ | Dagun Omayev?, Բիմբոլատ Վատաև, Գենադի Նիլով, Լեոնհարդ Մերզին և Baba Annanow? |
Օպերատոր | Ալեքսանդր Չեչուլին |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
«Սև ավազների մեջ» (ռուս.՝ «В чёрных песках»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ իսթերնի ժանրում, որը նկարահանել է ռեժիսոր Իսկանդեր Խամրաևը 1972 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Ղազախ գրող Մորիս Սիմաշկոյի համանուն պատմվածքի էկրանավորումն է։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1973 թվականի օգոստոսի 6-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական Ասիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Բայն սպանում է թուրքմեն երիտասարդ հովիվ Չարի Էսենովի ամբողջ ընտանիքին։ Կենդանի մնացած Չարին, վրեժխնդիր լինելով մանկահասակ քրոջ անպատվության համար, միայնակ հետապնդում է Շամուրադ Խանին՝ բասմաչների տեղական խմբավորման ղեկավարին։ Կարմիր բանակի հետ ծանոթությունը ֆիլմի հերոսի համար պարզաբանում է ընթացող պայքարի իմաստը, նա հարում է բասմաչներին դիմագրավող կարմիր գվարդիականներին և, հրաժարվելով անձնական վրեժխնդրությունից, մի օր Շամուրադին բերում է ջոկատ՝ օրինական դատի համար։
Ֆիլմը պատկերում է «իր համար» ապրող մարդու վերափոխումը «մարդկանց համար» ապրող մարդու, հոգու ցեղային համակարգից անցում դեպի նոր սոցիալիստական գիտակցություն։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դագուն Օմաև - Չարի Էսենով
- Բիմբոլատ Վատաև - Շամուրադ խան, բասմաչ (հնչյունավորել է Եֆիմ Կոպելյանը)
- Գենադի Նիլով - կոմիսար (հնչյունավորել է Իվան Կրասկոն)
- Լեոնհարդ Մերզին - Պելտին, հրամանատար
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Իսկանդեր Խամրաև
- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Պոտեպալով
- Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
- Կոմպոզիտոր՝ Մարատ Կամիլով
- Նկարիչ՝ Վասիլի Զաչինյաև[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սև ավազների մեջ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Սև ավազների մեջ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|