Սևը՝ սպիտակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևը՝ սպիտակին
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՌուբեն Գալյեգո
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2005

«Սևը սպիտակին[1]», Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգոյի ինքնակենսագրական վեպն է, հրատարակել է 2002 թվականին, իսկ 2003 թվականին դարձել «Բուքեր` Ռուսաստանի հայտնություն» մրցանակի դափնեկիր։

Գիրքը վառ, անկեղծ և երբեմն ցնցող գույներով պատմում է խորհրդային մանկատներում հիվանդ երեխաների կյանքի մասին։

Գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում Մարիա Բրուսնիկայի կողմից բեմադրվել է համանուն նեկայացումը։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ին Օրյոլ քաղաքի «Свободное пространство» թատրոնում կայացել է համանուն ներկայացման առաջնելույթը։ Ռեժիսորը Գենադի Տրոստյանեցկին էր։

2017 «Սևը սպիտակին» գիրքը հնչյունավորվել է «Вимбо» հնչյունավորման ստուդիայում։ Աուդիոգիրքը կարդացել է դերասան Շիֆրինը, Էֆիմ Զալմանովիչը։ Ռեժիսոր` Դմիտրի Կրեմինսկի։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Գալեգոն վենեսուելացու և իսպանուհու որդի է, Իսպանիայի ժողովրդի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իգնասիո Գալեոյի թոռն է։ Ծնվել է 1968 թվականին Կրեմլի հիվանդանոցում, Մոսկվայում։ Ծննդաբերության ժամանակ նրան ախտորոշել են մանկական ուղեղային կաթված։ Մանուկ հասակում նրան բաժանել են մորից, համարել են մահացած և ուղարկել մանկատուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20130920233835/http://litrossia.ru/archive/140/reit/3457.php. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]